Ֆոլգեֆոնա սառցադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոլգեֆոնա սառցադաշտ
նորվ.՝ Folgefonna
Folgefonna 41601.jpg
Տեսակսառցադաշտ
ԵրկիրՆորվեգիա
Վարչատարածքային միավորJondal?, Ուլլենսվանգ, Օդդա, Էտնե, Kvinnherad? և Ուլենսվանգ
Աշխարհագրական
տեղադրություն
Նորվեգիա Նորվեգիա
ԼեռնաշղթաՍկանդինավյան լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից1651 ± 1 մետր
Հարաբերական
բարձրություն
1223 ± 1 մետր
Երկարություն36
Մակերես207
Պահպանման տարածքFolgefonna National Park?
Խառնարանի խորություն375 մ
60°0′N 6°20′E

Ֆոլգեֆոնա (նորվ.՝ Folgefonna), երեք սառցադաշտերի ընդհանուր համակարգ Նորվեգիայի Հորդլան կոմսությունում: Սառցադաշտերը գտնվում են Ֆոլգեֆոնա թերակղզում, որը տեղակայված է Օդդա, Յոնդալ, Քվինհերադ և Էթնե կոմունաներում:

Ֆոլգեֆոնան կազմված է երեք սառցադաշտերից՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային:

Հյուսիսային սառցադաշտը կոչվում է Նորդե (նորվ.՝ Nordre) Ֆոլգեֆոնա: Այն ունի 26 կմ² մակերես: Կենտրոնական սառցադաշտը կոչվում է Միդթրե (նորվ.՝ Midtre) Ֆոլգեֆոնա: Ունի 11 կմ² մակերես: Հարավային սառցադաշտը կոչվում է Սոնդրե (նորվ.՝ Søndre) Ֆոլգեֆոնա, որն ունի 167 կմ² մակերես: Վերջինը համարվում է մայրցամաքային Նորվեգիայի մեծությամբ երրորդ սառցադաշտը[1]:

Ընդհանուր առմամբ, ըստ 2006 թվականի տվյալների, Ֆոլգեֆոնա սառցադաշտը ունի 207 կմ² մակերես: 2005 թվականի մայիսի 14-ին ստեղծվեց Ֆոլգեֆոնա ազգային պարկը, որի նպատակն է սառցադաշտերի և հարակից տարածքների պահպանությունը[1]:

Սառցադաշտի հյուսիսային մասում տեղակայված է լեռնադահուկային հանգստավայր: Օդդա քաղաք հյուրընկալվողներց շատերը գնում են սառցադաշտի մաս համարվող Բյոաբրինում զբոսանքի[2]:

Ֆոլգեֆոնա բառի սկզբնամասը (Folge) նշանակում է «ձյան հաստ շերտ», իսկ երկրորդը Fonn՝ «ձյան տեղ»[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Folgefonna. Store norske leksikon. (նորվ.)
  2. Folgefonna og Fjordbygdene, Nils Georg. 2008, Nord4, p 591. (նորվ.)