Ֆլոր և Լավր եկեղեցի (Պրոլետարսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ֆլոր և Լավր եկեղեցի (Պրոլետարսկ)
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Կրոնադավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ կանգուն
Կառուցման ավարտ 1879


Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Ֆլոր և Լավր եկեղեցու լուսանկարներ

Ֆլոր և Լավր եկեղեցի (ռուս.՝ Церковь Флора и Лавра), ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքում։ Նվիրված է վաղքրիստոնեական նահատակներ Ֆլորին և Լավրին։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ 

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1879 թվականով[1], նույն թվականին էլ տաճարը օծվել է։ Տաճարը կառուցվել է միայն մեկ խորանով, որը կոչվել է վաղքրիստոնեական նահատակներ Ֆլորի և Լավրի անունով։

1955 թվականին եկեղեցու շենքը վերակառուցվել է և դարձվել «Միր» կինոթատրոն։ Չնայած եկեղեցու վերակառուցմանը, տեղի քրիստոնեական համայնքը շարունակում էր իր գործունեությունը։ Նրա միջոցներով գնվեց նախկին կազակական խրճիթ, որը հետագայում դարձվեց մատուռ։ Իսկ 1989 թվականին գնված տարածքում սկսվեց նոր տաճարի շինարարությունը, որը շարունակվեց մինչև 1993 թվականը, երբ տաճարն օծվեց Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Վլադիմիրի (Սաբոդան) կողմից։ Տաճարին կից բացվել է կիրակնօրյա դպրոց։

Տվյալ պահին հին տաճարը ճանաչվել է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ, և աշխատանքներ են վարվում այն վերականգնելու ուղղությամբ։

Տաճարի սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի տարածքում գտնվում են մի քանի սրբություններ. Բառնաբաս առաքյալ սրբապատկերը, «Պատվելի Հոբ Պոչաևյան» սրբապատկերը,  «Մոսկվայի և համայն Ռուսաստանի պատրիարք Սրբազան Տիխոն» սրբապատկերը, «Երանելի Պողոս Տագանրոգցի» սրբապատկերը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пролетарск|Церковь Флора и Лавра» (ռուսերեն)։ sobory.ru։ Վերցված է 2017-02-02 
  2. «Храм Мучеников Флора и Лавра, г.Пролетарск | наш приходской сайт» (ru-RU)։ hramflora-lavra.cerkov.ru։ Վերցված է 2017-02-02