Ֆլորեալ Ավելյանեդա
Ֆլորեալ Ավելյանեդա իսպ.՝ Floreal Edgardo Avellaneda | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1960 |
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա |
Մահացել է | մայիսի 13, 1976 (15 տարեկան) |
Մահվան վայր | Լա Պլատա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, middle school student և քաղաքական ակտիվիստ |
Կայք | justiciaparafloreal.com.ar |
Ֆլորեալ Էդգարդո Ավելյանեդա, մականունը՝ Նեգրիտո (իսպ.՝ Floreal Edgardo Avellaneda, el Negrito) մայիսի 14, 1960, Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - մայիսի 13, 1976, Լա Պլատա)՝ արգենտինացի ակտիվիստ, Արգենտինայի կոմունիստական կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ, որին պետանվտանգության գործակալները առևանգել են հենց իր տնից և բանտում տանջամահ արել:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեգրիտոյի թե՛ հայրը՝ Ֆլորեալ Ավելյանեդան, թե՛ մայրը՝ Իրիս Պերեյրա դե Ավելյանեդա Էտելվինան, Արգենտինայի կոմունիստական կուսակցության անդամներ էին, մի կուսակցության, որը հալածանքների էր ենթարկվում Արգենտինայում 1950-70-ական թվականներին միմյանց հաջորդող բռնապետական վարչակարգերի կողմից: 1976 թվականի ապրիլի 15-ին պետանվտանգության ծառայողները խուզարկություն կատարեցին նրանց տանը: Փնտրում էին ընտանիքի հորը, որին չգտնելով՝ մորն ու որդուն տեղափոխեցին Վիլլա Մարտելի ոստիկանական բաժանմունք[1]: Այստեղ նրանց տանջանքների ենթարկեցին՝ ստիպելով հայտնել Ֆլորեալ Ավելյանեդայի և վերջինիս կուսակից ընկերների տեղը, բայց արդյունքի չհասնելով՝ մորը նետեցին բանտ, իսկ տղային՝ Campo de Mayo ռազմական բազայի պատժախուց, որտեղ շարունակեցին տանջանքները:
Մեկ ամիս անց՝ մայիսի 16-ին, Ռոսարիո քաղաքից 300 կիլոմետր հեռավորության վրա՝ Ռիո դե լա Պլատա գետի ուրուգվայական ափին գտան պատանի Ֆլորեալի և նրա բախտակից յոթ ընկերների լլկված մարմինները՝ ահավոր, անմարդկային տանջանքների բազմաքանակ հետքերով: Հետագայում մայրը՝ Իրիս Պերեյրա Էտելվինան, որին 1978 թվականի հուլիսին բանտից ազատ էին արձակել, պատմել է, որ չնայած գազանային բազմաթիվ տանջանքներ կրելուն՝ Ֆլորեալը չի մատնել ընկերներին, և «սև էսկադրոնի» անդամները ոչ մի տեղեկություն չեն կարողացել նրանից պոկել[2][3]:
Հանցագործների դատապարտոմը[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի ապրիլին՝ Արգենտինայի պատմության մեջ առաջին անգամ, դատաքննություն սկսվեց՝ Campo de Mayo ռազմաբազայում բռնապետական վարչակարգերի օրոք մարդկության դեմ գործված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատժելու նպատակով: Մասնավորապես՝ տասնհիգամյա Ֆլորեալ Էդգարդո Ավելյանեդային տանջամահ անելու համար դատապարտվեց ու պատժվեց վեց զինվորական ու ոստիկան: Նրանցից մեկը դատապարտվեց ցմահ բանտարկության, մնացած հինգը՝ հանցանքի ծանրության աստիճանից ելնելով՝ 1-ից 25 տարվա ազատազրկման: