Ֆիլմ (թերթ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլմ (այլ կիրառումներ)
«Ֆիլմ», Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի կողմից տպագրված տասնօրյա թերթ։
ԱՍռաջին անգամ լույս է տեսել 1969 թվականին, Երևանում, խմբագիր՝ Ռ․ Մաթոսյան։
Պրոպագանդել է հայ և խորհրդային կինոյի հաջողությունները համամիութենական և միջազգային փառատոներում։ «Երկխոսություն երրորդի համար», «Վարք մեծաց», «Ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ» մշտական խորագրերի տակ ներկայացվել են սովետա հայ նշանավոր արվեստագետների նկատառումներն ու տեսակետները տվյալ ժամանակի հայկական կինոյի, նրա զարգացման հեռանկարների մասին։
Թերթում հանդես են եկել նաև խորհրդային կինոյի ճանաչված գործիչներ Նիկիտա Միխալկովը, Ստանիսլավ Ռոստոցկին, Յուրի Իվանի Սեմյոնովը, Գ․ Ռայշը, Վ․ Նյադյոնովան և ուրիշներ։ Տպագրել է կինոսցենարներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |