Jump to content

Ֆիլիպ Մվենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Մվենե
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1994(1994-01-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ֆիլիպ Մվենե (գերմ.՝ Phillipp Mwene, հունվարի 29, 1994(1994-01-29)[1][2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Մայնց 05» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մվենեն Վիեննայի «Աուստրիա» ակումբի սան է։ 2010 թվականին Ֆիլիպը տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»։ 2013 թվականին նա սկսել է հանդես գալ երկրորդ կազմում։ 2016 թվականին Մվենեն պայմանագիր է կնքել «Կայզերսլաուտերն» ակումբի հետ։ Օգոստոսի 5-ին «Հանովեր 96»-ի դեմ խաղում նշել է նորամուտը երկրորդ Բունդեսլիգայում[3]։ 2018 թվականի փետրվարի 21-ին «Դարմշտադտ 98»-ի դեմ խաղում Ֆիլիպը խփել է իր առաջին գոլը «Կայզերսլաուտերնի» կազմում[4]։ Նույն թվականին Մվենեն տեղափոխվել է «Մայնց 05»։ Սեպտեմբերի 1-ին «Նյուրնբերգի» դեմ խաղում նշել է նորամուտը Բունդեսլիգայում[5]։ 2021 թվականի մայիսի 3-ին մայրաքաղաքային «Հերտայի» դեմ խաղում Ֆիլիպը խփել է իր առաջին գոլը «Մայնց 05»-ի կազմում[6]։

2021 թվականի ամռանը Մվենեն տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ[7]։ Հուլիսի 21-ին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում թուրքական «Գալաթասարայի» դեմ խաղում Ֆիլիպը նշել է նորամուտը նոր ակումբում[8]։ Օգոստոսի 14-ին «Հերակլեսի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Էրեդիվիզիում[9]։

2023 թվականի օգոստոսի 23-ին վերադարձել է «Մայնց 05»՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 4-ին Իսրայելի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Լինկեն նշել է իր նորամուտը Ավստրիայի հավաքականի կազմում[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՍՎ

  • Նիդերլանդների գավաթակիր (2) - 2021/22, 2022/23
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր (3) - 2021, 2022, 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Կայզերսլաուտերն VS. Հանովեր 96 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Դարմշտադտ 98 VS. Կայզերսլաուտերն 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Նյուրնբերգ VS. Մայնց 05 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  6. «Մայնց 05 VS. Հերտա Բեռլին 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «PSV contracteert verdediger Phillipp Mwene» (հոլանդերեն). psv.nl. 2021 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 1-ին.
  8. «ՊՍՎ VS. Գալաթասարայ5:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Հերակլես VS. ՊՍՎ 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. «Phillipp Mwene kehrt zu Mainz 05 zurück» (գերմաներեն). mainz05.de. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  11. «Իսրայել VS. Ավստրիա 5:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.