Ֆիզիկոսի օր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆիզիկոսի օրը ավանդական ամենամյա մասնագիտական տոն է, որ նշվում է աշխարհի տարբեր գիտական և ուսումնական հաստատություններում։
Տոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Տոնը առաջին անգամ նշվել է Մոսկվայի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում 1960 թ.
Տոնի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվում է շատ ուրախ մթնոլորտում։ Դասախոսները և ուսանողները հիշում են ծիծաղելի պատմություններ, միասին կատակում, երգում, պարում, ուրախանում են Կազմակերպվում են հետաքրքրաշարժ մրցույթներ, խնջույքներ։ Երբեմն Ֆիզիկոսի օրը նշվում է մի քանի օր շարունակ։
Ֆիզիկոսի օրը ԵՊՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկոսի օրը ավանդաբար նշվել է Երևանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում։ Հայաստանի անկախացումից հետո այդ ավանդույթը խախտվեց, սակայն վերականգնվեց 2006 թվականին։ Տոնը ԵՊՀ-ում նշվում է ապրիլ ամսվա կեսերին։
Ֆիզիկոսի օրը այլ համալսարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում Ֆիզիկոսի օրը նշվում է ապրիլի առաջին շաբաթ օրվան հաջորդող ուրբաթ օրը, իսկ Կազանի Պետական Համալսանում՝ մայիսի սկզբին։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիզիկոսի օրը(չաշխատող հղում) Երևանի Պետական Համալսարանում
- Ֆիզիկոսի օրը Archived 2010-12-21 at the Wayback Machine. Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում
- Ֆիզիկոսի օրը Archived 2011-03-24 at the Wayback Machine. Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտում
- Ֆիզիկոսի օրը Մոսկվայի Պետական Համալսարանում