Jump to content

Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի (Յանտարնի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդորայի Աստվածամոր եկեղեցի
ռուս.՝ Церковь Феодоровской иконы Божией Матери
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՅանտարնի (Ակսայի շրջան), Ակսայի շրջան և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
47°17′43″N 39°49′46″E / 47.295161°N 39.829514°E / 47.295161; 39.829514
feodorovskaya.cerkov.ru

Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի եկեղեցի, Ֆեոդորովյան տաճար (ռուս.՝ Церковь Феодоровской иконы Божией Матери, Феодоровский храм), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Յանտարնի ավանում[1]։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ակսայի գործակալությանը[2]։

Հասցեն` 346715, Ռոստովի մարզ, Ակսայի շրջան, Յանտարնի ավան, Գվոզդիկովայա փողոց, 1։

Արտաքին պատկերներ
Տաճարը 2015 թվականին
Տաճարը մուտքի կողմից

Երբ 2012 թվականի օգոստոսի 16-ին Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին աշխատանքային այցով այցելել էր Ակսայի գործակալություն, հանդիպման արդյունքում որոշվել էր Յանտարնի ավանում ստեղծել ուղղափառ ծուխ և բնակավայրում կառուցել առաջին տաճարը` ի պատիվ Աստվածամոր Ֆեոդորովյան սրբապատկերի։ 2013 թվականի փետրվարին ծուխը գրանցվել է։ Նոր ծխի տարածքը ներառում է երեք բնակավայր` Յանտարնի և Վոդոպադնի ավանները, ինչպես նաև Կամիշևախա խուտորը[3]։

2014 թվականի հունվարի 7-ին ապագա տաճարի կառուցման տեղում բացվել է ժամանակավոր փայտե տաճար, որտեղ նույն թվականի փետրվարի 6-ին տրվել է ծխի պատմության մեջ առաջին Մեծ պատարագը[3]։ Հավաքագրվում են միջոցներ նոր քարե տաճարի շինարարության համար[4]։

2014 թվականի ապրիլին Ֆեոդորովյան ծխում սկսել են իրենց գործունեությունը մեծահասակների համար կիրակնօրյա դպրոցը և երեխաների համար կիրակնօրյա ուսումնադաստիարակչական խումբը։ 2016 թվականին սկսել է գործել երիտասարդական ծխական միավորումը։

Ֆեոդորովյան տաճարի վանահայրն է քահանա Վիկտոր Գեորգիևիչ Ալեքսանդրովը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Янтарный. Церковь Феодоровской иконы Божией Матери.
  2. «Приход Федоровской иконы Божией Матери». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. 1 2 «История прихода». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Благотворителям». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «Иерей Александров Виктор Георгиевич». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]