Ֆենոպլաստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆենոպլաստներ, ֆենոլային պլաստիկներ, ֆենոլֆորմալդեհիդային խեժերի հիմքով ջերմառեակտիվ պլաստմասսաներ։

Բեժերից (կապակցանյութ) բացի պարունակում են նաև լցանյութեր (50/70%), պնդեցուցիչներ, քսանյութեր, ներկանյութեր և այլն։ Ֆենոպլաստներում որպես լցանյութեր օգտագործվում են տարբեր փոշիներ, թաղանթանյութային, բամբակե, ասբեստե, ապակե և այլ մանրաթելային նյութեր։ Ֆենոպլաստները դժվարայրելի, ջրի, լուծույթների ու աղերի, օրգանական լուծիչների, մթնոլորտի, կոռոզիայի հանդեպ կայուն նյութեր են։

Ունեն բարձր դիէլեկտրական և ֆիզիկամեխանիկական հատկություններ, որոնք երկարատև պահպանվում են նաև մինչև 200°С տաքացնելիս։ Ֆենոպլաստներն օգտագործվում են որպես ջերմապաշտպան, ջերմամեկուսիչ ու հակակոռոզիոն նյութեր, ինչպես նաև ընդհանուր տեխնիկական նշանակության բազմատեսակ առարկաներ պատրաստելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։