Ֆելոդերմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆելոդերմ (հին հուն․՝ φελλός - «խցան» և δέρμα - «մաշկ» բառերից), բույսերի պերիդերմի ներքին շերտը, որն առաջանում է ֆելոգենի բջիջների կիսման հետևանքով։ Ֆելոդերմի բջիջներն իրենց ձևով հիշեցնում են ֆենոգենի բջիջներին, իսկ թաղանթների կազմությամբ և պարունակությամբ նման են առաջնային կեղևի պարենքիմային բջիջներին կամ լուբային պարենքիմին, սակայն դրանցից տարբերվում են ճառագայթաձև դասավորությամբ։

Որոշ բույսերի (օրինակ՝ սոճու) արմատներում ֆելոդերմը վեր է ածվում պահեստվող հյուսվածքի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png