Ֆելոգեն
Արտաքին տեսք
Ֆելոգեն (հունարեն՝ φελλος - խցան), խցանային կամբիում, բույսերի երկրորդային գոյացնող հյուսվածք, բաղկացած է վակուոլային, բարակ պատերով պարենքիմային բջիջներից։
Բաժանվելով տանգենցիալ (օրգանի մակերևույթին զուգահեռ) միջնորմներով՝ ֆելոգենի բջիջները դեպի դուրս առաջացնում են խցանի, իսկ ներս՝ ֆելոդերմի բջիջներ։ Ֆելոգենը և նրա ածանցյալներն առաջացնում են պերիդերմը։ Ընձյուղներում ֆելոգենը կուտակվում է էպիդերմիսում (ուռենի, խնձորենի), ենթաէպիդերմային շերտում (հացենի, թանթրվենի), առաջնային կեղևում (հաղարջ, կվենի), կենտրոնական գլանում (խաղող), փշատերև և երկշաքիլ բույսերի արմատներում՝ փոխադրող հյուսվածքների շուրջ դասավորված պերիցիկլում։
Ծառերի կեղևի առաջացումը պայմանավորված է ֆելոգենի խորը տեղադրությամբ և ներքին պերիդերմի զարգացմամբ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 625)։ |