Ֆելին ամրոց
| Տեսակ | դղյակ |
|---|---|
| Տեղագրություն | Վիլյանդի |
| Վարչական միավոր | Վիլյանդի |
| Երկիր | |
| Կառուցված | 1224 |
| Շինանյութ | քար |
| 58°21′33″N 25°35′43″E / 58.359166666667°N 25.595277777778°E | |
![]() | |
![]() | |
Ֆելին ամրոց (գերմ.՝ Fellin, ներկայում կոչվում է Վիլյանդի ամրոց (էստ․՝ Viljandi ordulinnus[1], էստ․՝ Viljandi loss), Տևտոնյան օրդենի ամրոց, որի կառուցումն սկսվել է 1224 թ. նախկին քաղաքի տարածքում։ Ֆելինի ամրոցը Լիվոնիայի ամենահզոր ամրոցներից է։ Ամբողջովին ավերվել է XVII դարի սկզբին՝ լեհ-շվեդական պատերազմի ժամանակ։ Ներկայում մնում են ամրոցի ավերակները, ուր հաճախ են այցելում զբոսաշրջիկները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուսերակիրների օրդենի խաչակիրները գրավել են քաղաքը, որի տարածքում 1223 թվականին կառուցել են բերդը։ Մեկ տարի անց սկսվել է քարե բերդի շինությունը[2]։ Հետագայում Ֆելինն ընտրվել է օրդենի մայրաքաղաք։ Հետագա տարիներին շարունակվել է ամրոցի շինարարությունն ու ամրացումը։
XVII դարում լեհա-շվեդական պատերազմի ընթացքում ավերվել է և այլևս չի վերականգնվել։ XVIII դարում ամրոցի քարերն օգտագործվել են Ֆելին քաղաքի շինարարության համար։
Ամրոցի տարածքում առաջին հնագիտական պեղումներն անցկացվել են 1878-79 թվականներին[2]։ Հետագայում պեղումներն անցկացվում են ամեն տարի։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Viljandi ordulinnus». Eesti Entsüklopeedia (էստոներեն).
- 1 2 «14709 Viljandi ordulinnuse varemed vallikraaviga, 13.-17. saj». Kultuurimälestiste register (էստոներեն).

