Jump to content

Ֆաշիզմի զոհերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաշիզմի զոհերին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակկառույց, հուշահամալիր և cautionary monument?
Ստեղծում1994
Երկիր Ուկրաինա
ԲնակավայրԺիտոմիր
Նյութբրոնզ
 Monument to victims of National Socialism in Zhytomyr Վիքիպահեստում

«Ֆաշիզմի զոհերին» (կոչվում է նաև «Համակենտրոնացման ճամբարների զոհերին» կամ «Բոգունյան անտառի ողբերգության զոհերին»), կանգնեցվել է 1996 թվականին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում՝ Բոգունիայի շրջանում՝ նույնանուն հիտլերյան ճամբարի տեղում։ Հուշարձանը նվիրված է այդ վայրում սպանված խաղաղ քաղաքացիներին և ռազմագերիներին (ավելի քան 110 հազար մարդ)։

Այդ վայրում՝ Ժիտոմիրի ծայրամասում, 1941 թվականի հունվարից մինչև 1943 թվականի նոյեմբեր գտնվել Է «Շտալագ-358» (Stalag — 358) նացիստական համակենտրոնացման ճամբարը[1][2][3][4][5][6][7]։

Հուշարձանը բրոնզից և վարդագույն գրանիտից կազմված ճարտարապետական կոմպոզիցիա է (6,5 մ)։ Հուշարձանի կենտրոնում անմարմին, գրեթե անկշռելի բրոնզե ֆիգուր է, ավելի ճիշտ՝ միայն մարդու ոգի, երբ նյութ արդեն չկա, միայն տարածության մեջ թևածում է նրա ուժը, անկոտրումությունն ու անպարտելիությունը։  Քարից նայում են, խոսում, հարցնում են, գոռում նրանց դեմքերը, ովքեր դեռ վերջերս մարդիկ էին, իսկ հետո դարձել են հավերժություն[8][9][10][11] [12][13][14][15]։

Հուշարձանի հիմքի մոտ դրված է գրանիտ սալ (1,5 մ x 0,65 մ)՝ հետևյալ գրությամբ․

Այս բազմաչարչար հողը 1941-1943 թվականներին գերմանացի ֆաշիստների կողմից տասնյակ հազարավոր ռազմագերիների և Ժիտոմիրի խաղաղ քաղաքացիների դաժան ոչնչացման վկան է։

2002 թվականին թաղվել է Մայդանեկ համակենտրոնացման ճամբարում տանջամահ արված ժիտոմիրցիների աճյուններով կապսուլա, որի վրա փորագրված է․

Այս վայրում թաղված է հիտլերյան Մայդանեկ համակենտրոնացման ճամբարում խոշտանգված մեր համերկրացիների աճյունը։ Հավերժ հիշատակ։

Ճարտարապետական կոմպոզիցիայի աջ կողմում տեղադրված սալին գրված են հեղինակների անունները՝

Քանդ․՝ Տաբաչնիկ Ի․ Ս․, ճարտ․՝ Բիրյուկ Պ․ Ն․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Житомир.info - Мэр Житомира Вера Шелудченко возложила цветы к памятнику жертвам фашистских лагерей. ФОТОрепотраж». Житомир инфо.
  2. Журнал Житомира. «Сегодня День освобождения узников фашистских лагерей. Мы помним и скорбим. ФОТО». zhzh.info.
  3. «Google-Ergebnis für http://zt4ever.org.ua/data/files/Photos%20modern/Zhertvam%20golodomora.JPG». google.de. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. «В Житомире почтили память узников фашистских концлагерей. ФОТО » Первый Информационный Дайджест СМИ Украины». smiua.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  5. «German Stalag Camps». pegasusarchive.org.
  6. «Цена Победы для Житомира». proza.ru.
  7. «Союз «Народная память» - В Житомире презентовали книги, посвященные малоизвестным страницам истории Великой Отечественной войны». unm.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  8. «Информация о памятнике». pomnite-nas.ru.
  9. Фото Житомир. «Памятник "Жертвам фашизма" на Богунии в Житомире». zhzh.info.
  10. «Google-Ergebnis für http://foto.zhzh.info/_ph/3/2/705723353.jpg». google.de. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  11. «22 июня в Житомире прошли траурные мероприятия в знак скорби о начале Великой отечественной войны». rus.zt.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին.
  12. «Международный реестр мемориалов, кладбищ, воинских захоронений, братских могил: Мемориал - Памятник жертвам фашизма на месте лагеря советских военнопленных в городе Житомир». memory-tour.ru.
  13. «Google-Ergebnis für http://neboscreb.com.ua/uploads/posts/2011-07/1311319628_pamyatnik-zhertvam-fashizma.jpg». google.de. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  14. «Panoramio - Photo of Памятник узникам концлагеря № 358». panoramio.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  15. Памятники монументального искусства Житомирской области. Житомир, издательство «Волынь». 2011, стр.168,197
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաշիզմի զոհերին» հոդվածին։