Jump to content

Ֆան Կուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆան Կուան
ԾննդավայրՅաոչժոու, Սուն դինաստիա
ՔաղաքացիությունNorthern Song dynasty և Սուն դինաստիա
Ազդվել էԼի Չենգ
Մասնագիտություննկարիչ
 Fan Kuan Վիքիպահեստում

Ֆան Ժոնջենգ (9601030[1][2][3], երկրորդ անունը՝ Չժոնգլի, ավելի հայտնի Ֆան Կուան (չինարեն՝ 范寬) կեղծանվամբ), չինացի լանդշաֆտային նկարիչ՝ Սան դինաստիայից։ Նա և՛ դաոսիզմի, և՛ նեոկոնֆուցիականության հետևորդ էր[4]։

«Ճանապարհորդները լեռների և առվակների միջև»

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճանապարհորդները լեռների և առվակների միջև» նկարը (Travelers among Mountains and Streams) մեծ կախովի թղթագլան է, որը համարվում է Ֆան Կուանի ամենահայտնի աշխատանքը, հնարավոր է միակ պահպանվածը[4], Հյուսիսային դպրոցի հիմնարար նկարը։ Այն հաստատում է մոնումենտալ լանդշաֆտային նկարչության իդեալը, որին հետագայում նկարիչները պետք է անընդհատ վերադառնային որպես ոգեշնչման աղբյուր[5]։ Ակնհայտ է դասական չինական երեք հարթությունների հեռանկարը՝ մոտ, միջին (ներկայացված ջրով և մառախուղով), հեռու։ Ի տարբերություն չինական լանդշաֆտային արվեստի ավելի վաղ նմուշների՝ բնության վեհությունը հիմնական թեման է, այլ ոչ թե պարզապես ետնային պլանն է ապահովում[1]։ Հազիվ տեսանելի է բեռնակիր ձիերի քարավանը, որը դուրս է գալիս անտառից բարձրացող ժայռի ստորոտից։ Նկարի ոճն ընդգրկում է արխայիկ կոնվենցիաները, որոնք թվագրվում են Տանգ դինաստիայից։

Պատմաբան Պատրիսիա Էբրին նկարի վերաբերյալ իր տեսակետը բացատրում է նրանով, որ

․․․առաջին պլանը կատարված է հստակ,լավ ընդգծված վրձնահարվածներով։ Դուրս ցցված ժայռակտորները, կոպիտ թփուտները, ճանապարհի ջորիների քարավանը և ժայռի վրա գտնվող անտառի տաճարը բոլորը վառ կերպով պատկերված են։ Առաջին պլանի և հետևի բարձրացող Կենտրոնական գագաթի միջև կա համապատասխան բաց, որը դիտվում է որպես ֆոն, տեղադրված է առաջին պլանի հետևում գտնվող բաց հատվածում։ Այս տեսարանում կան մարդկային կերպարներ, բայց հեշտ է պատկերացնել, որ դրանք ճնշված են իրենց շրջապատող միջավայրի վեհությամբ և խորհրդավորությամբ[6]։

Ֆանի գլուխգործոցը՝ Ճանապարհորդները լեռների և առվակների միջև, կրում է իր վրա թաքցված ստորագրություն, որը բացահայտվել է միայն 1958 թվականին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Conrad Schirokauer; Miranda Brown; David Lurie; Suzanne Gay (2012 թ․ հունվարի 1). A Brief History of Chinese and Japanese Civilizations. Cengage Learning. էջ 223. ISBN 0-495-91322-7.
  2. Ebrey, Cambridge Illustrated History of China, 162.
  3. Liu, 50.
  4. 4,0 4,1 McIntire, Jennifer Noering. «Neo-Confucianism & Fan Kuan, Travelers by Streams and Mountains». Khan Academy (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  5. Sullivan, The Arts of China, 179.
  6. Ebrey, Cambridge Illustrated History of China, 162–163.
  7. Sullivan, The Arts of China, 180.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Liu, Pingheng (1989). Shui mo yin yun, qi yun sheng dong de Zhongguo hui hua (水墨絪縕, 氣韻生動的中國繪畫) = Misty and Lively Chinese Painting. Taibei Shi: Guo li li shi bo wu guan (國立歷史博物館).
  • Ebrey, Patricia Buckley. The Cambridge Illustrated History of China. Cambridge: Cambridge University Press, 1999.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆան Կուան» հոդվածին։