Օրորոցագող
Օրորոցագող | |
---|---|
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 |
Վիքիդարան | Օրորոցագող |
Օրորոցագող, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադի հիմքը ժողովրդական: Հովհաննես Թումանյանը բալլադը գրել է 1893 թվականի փետրվարի 1-ին[1]: Ինքնագիրը մեզ չի հասել: «Ժողովրդական առասպել» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1893 թվականի երկրորդ համարի 267-268 էջերում: Այս տպագրությունն ունեցել է Թումանյանի հետևյալ ծանոթագրությունը. «Հայոց գյուղերում ընդունված է գոյությունը մի չար ոգու, որի պաշտոնն է — գիշերը մեծերի քնած ժամանակ խեղդել տղա երեխաներին օրորոցում կամ փոխել տեղը մի դև դնելով: Զանազան գավառներում այլ և այլ անուններ ունի այս դևը: Լոռի կոչվում է օրորոցագող»:
Հետագայում ստեղծագործությունը չի ընդգրկվել Թումանյանի որևէ ժողովածուի մեջ և հեղինակի կողմից որևէ փոփոխության չի ենթարկվել: Տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 278-279 էջերում[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բալլադը պատմում է տարածված լեգենդի մասին, ըստ որի չար ոգին գալիս է նորածին մանուկների օրորոցների մոտ և փորձում գողանալ նրանց: Երեխայի մայրն արթնանում է և տեսնելով դևին` իր մայրական գերբնական ուժով պայքարում ու հաղթում է նրան: Մայրը փրկում է իր երեխային` մանկական օրորոցն ազատելով չար ոգուց: