Օրդալիում
Օրդալիում (լատ.՝ ordalium – դատավճիռ, դատաստան), «աստվածային դատաստան», ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում փորձության ենթարկելու միջոցով անձի անմեղությունը կամ մեղավորությունն ի հայտ բերելու եղանակ։
Հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմք ընդունելով, թե, իբր աստված պաշտպանում է անմեղին, կասկածվողին ենթարկում էին փորձությունների՝ ստիպում էին ձեռքի մեջ պահել շիկացած երկաթ, հանել եռացրած ջրով լի ամանի մեջ ընկղմված առարկան և այլն։
Եթե նա դիմանում էր փորձությանը, ապա համարվում էր անմեղ և արդարացվում։ Օրդալիումի մասին վկայություններ կան Համմուրաբիի օրենքներում, Մանուի օրենքներում և այլն։ Օրդալիումը մեծ չափով կիրառվել է միջնադարում։
Օրդալիումին հիմնականում դիմել են անհերքելի ապացույցների բացակայության դեպքում։ Օրդալիումի առանձին տեսակներ պահպանվել են մինչև 18-րդ դարի կեսը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bartlett Robert (1986)։ Trial by Fire and Water: The Medieval Judicial Ordeal։ Oxford: Clarendon Press։ ISBN 9780198219736։ OCLC 570398111
- Glitsch Heinrich (1913)։ Mittelalterliche Gottesurteile (German)։ Leipzig: R. Voigtländer։ OCLC 10741467
- Kadri Sadakat (2005)։ The Trial: A History from Socrates to O.J. Simpson։ New York: Random House։ ISBN 9780375505508։ OCLC 624723889
- Kaegi Adolf (1887)։ Alter und Herkunft des germanischen Gottesurteils (German)։ Zurich: s.n.։ OCLC 82221961
- Lea, Henry C. (1866)։ Superstition and Force։ Philadelphia: Collins, Printer։ OCLC 18128359
- Miller William Ian (1988)։ «Ordeal in Iceland»։ Scandinavian Studies 60 (2): 189–218։ JSTOR 40918943
- Pilarczyk Ian C. (1996)։ «Between a Rock and a Hot Place: Issues of Subjectivity and Rationality in the Medieval Ordeal by Hot Iron»։ Anglo-America Law Review 25: 87–112
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 589)։ ![]() |