Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով
Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով | |
---|---|
նյութ | Կավ |
ստեղծվել է | Մ. թ.ա. III հազարամյակ |
կայք |
Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով (անգլ.՝ Horseshoe-shaped hearth with ram-headed ends), խոյագլուխ քանդակներով պայտաձև օջախ։ Հայաստանի վաղ բրոնզեդարյան հուշարձաններից հայտնաբերված նմանատիպ օջախները՝ զարդարված մարդակերպ և կենդանակերպ քանդակներով, յուրահատուկ զոհասեղաններ են եղել, որոնք տեղադրվել են բնակարաններում և դրանց շուրջ իրականացվել են երկրագործական հավատալիքներին առնչվող ծիսակատարություններ[1]։
Խոյագլուխ ծայրերով պայտաձև օջախը պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղբրոնզեդարյան մշակույթում քարերով շարված օջախների կողքին կավից շարժական օջախների առկայությունը խոսում է դրանց տարբեր կիրառությունների մասին։ Պայտաձև կամ կամարաձև շարժական օջախներն օգտագործվել են միայն ծիսական նպատակներով։ Ըստ ընդունված տեսակետի՝ շարժական օջախները խորհրդանշել են արական սկիզբ և տղամարդու կողմից տնային օջախի արգասավորում[3]։ Շարժական օջախները դրվել են թոնրի հանգած կրակի կամ մոխրի վրա, այնուհետև պահվել թոնրի մեջ ակին կիպ, ուղղահայաց դիրքով։ Վաղբրոնզեդարյան օրինակները գտնվել են մի քանի քարերով շարված կրակարանների վրա[Նշում 1]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ.ք.ա. III հազարամյակի հուշարձաններում ոչ միայն հայտնաբերվել են հզոր խոյագլուխներով, մարմնով և վերջույթներով ձևավորված պաշտամունքային օջախ-կրակարանների պայտաձև հենակներ, այլ նաև խոյագլուխ շքասեղներ, զարդեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Օջախ պայտաձև՝ խոյագլուխ ծայրերով». historymuseum.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք». historymuseum.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ Լարիսա Եգանյան, Կավից պայտաձև իրեր Անիի արվարձանից
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հասմիկ Իսրայելյան, Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե. 1973
- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|