Օպտիկական զգայունացուցիչներ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/66/%D0%9E%D0%BF%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%B4%D0%B0%D1%82%D1%87%D0%B8%D0%BA_%D0%92%D0%91%D0%9E-%D0%A318.jpg/220px-%D0%9E%D0%BF%D1%82%D0%B8%D1%87%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%B4%D0%B0%D1%82%D1%87%D0%B8%D0%BA_%D0%92%D0%91%D0%9E-%D0%A318.jpg)
Օպտիկական զգայունացուցիչներ, լուսազգայունացնող ներկանյութեր, օրգանական ներկանյութեր, որոնք ադսորբվելով լուսանկարչական Էմուլսիաների արծաթ-հալոգենիդային շերտի բյուրեղիկների մակերևույթին, նրանց դարձնում են լուսազգայուն սպեկտրի կանաչադեղնավուն, նարնջակարմրավուն կամ ինֆրակարմիր տիրույթներում։
Օպտիկական զգայունացուցից շատերը պատկանում են պոլիմեթիլենային ներկանյութերի շարքին, դրանց մոլեկուլին բնորոշ է հետերոցիկլային օղակների և զուգորդված պոլիմեթինային շղթաների պարունակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 558)։ ![]() |