Օպդալի համայնք
Օպդալ նորվ.՝ Oppdal | |||||
|---|---|---|---|---|---|
| |||||
| Երկիր | |||||
| Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
| Մտնում է | |||||
| Վարչկենտրոն | Օպդալ | ||||
| ԲԾՄ | 545 մետր | ||||
| Հիմնական լեզու | չեզոք (այսինքն համայնքը չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
| Բնակչություն (2011) | 6,691 (152 տեղ) | ||||
| Տարածք | 2,274.11 (21 տեղ) | ||||
| Սահմանակցում է | Surnadal Municipality?, Ռինդալ, Ռենեբու, Տյունսետ, Ֆոլդալ, Դվորե, Լեշա և Sunndal Municipality? | ||||
| Ժամային գոտի | UTC+1 | ||||
| ISO 3166-2 կոդ | 1634 | ||||
| 62°34′00″N 9°36′00″E / 62.566667°N 9.6°E | |||||
| oppdal.kommune.no | |||||

Օպդալ (նորվ.՝ Oppdal), համայնք Նորվեգիայի Սյոր Թրյոնդելագ կոմսությունում։ Վարչական կենտրոնը Օպդալ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 2,274.11 կմ² տարածք[1]։
Համայնքը ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Տարածքը կազմավորման օրվանից մակերեսային փոփոխությունների չի ենթարկվել։ Տարածքում ակտիվ գործունեություն է իրականացնում Նորվեգական եկեղեցին։ Գործում են 1651, 1863 և 1921 թվականներին կառուցված եկեղեցիները։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպդալի համայնքի զինանշանը հաստատվել է 1982 թվականի փետրվարի 19-ին և իրենից ներկայացնում է կապույտ վահան, ներքևի մասը սուր, որի վրա կենտրոնից դեպի անկյունները ձգվող սպիտակ լայնացող գծեր են պատկերված։ Այն խորհրդանշում է համայնքի առևտրային երեք ուղիների հատման վայր լինելը[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Օպդալի համայնքում բնակվում է 6,691 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակի աճ է գրանցվել[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2009-07-27 Wayback Machine (նորվեգերեն)
