Օուքենի օրենք
Օուքենի օրենք, գործազրկության մակարդակի և ՀԱԱ-ի աճի տեմպի միջև կախվածություն ԱՄՆ-ում սկսած 1960-ական թթ, որը ենթադրում էր, որ գործազրկության մակարդակի 1 տոկոս ավելացումը գործազրկության բնական մակարդակից ՀԱԱ-ն կրճատում է 2.5 տոկոսով՝ համեմատած պոտենցիալ ՀԱԱ-ի հետ։ Այլ երկրների համար տարբեր ժամանակահատվածներում և պայմաններում այն կարող է լինել տարբեր թվերով։
Օրենքը կոչվում է ամերիկացի տնտեսագետ Արթուր Օուքենի անունով։ Իրականում սա ոչ թե օրենք է, այլ միտում։
,
որտեղ՝ Y — փաստացի ՀՆԱ, Y* — պոտենցիալ ՀՆԱ, — ցիկլային գործազրկության մակարդակ, B — էմպիրիկ գործակից (սովորաբար ընդունում են 2.5)։ Յուրաքանչյուր երկիր, կախված ժամանակից, կունենա իր B գործակիցը։
Բանաձևից հետևում է, որ եթե երկրում ցիկլային գործազրկությունը բացակայի, ապա փաստացի ՀՆԱ-ն կհավասարվի պոտենցիալին, այսինքն՝ տնտեսության մեջ կօգտագործվեն բոլոր հնարավոր միջոցները։
Հետևանք Օուքենի օրենքից.
- — ՀԱԱ և գործազրկության մակարդակը ընթացիկ ժամանակահատվածում,
- — ՀԱԱ և գործազրկության մակարդակը բազային ժամանակահատվածում։
Փորձը ցույց է տալիս, որ Օուքենի օրենքը ոչ միշտ է իրականանում, այսինքն՝ չի համարվում ունիվերսալ տնտեսագիտական օրենք։
|