Jump to content

Օնտակեի ժայթքում (2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնտակե հրաբխի ժայթքումը, 2014 թվականի սեպտեմբերի 29

Օնտակե հրաբխի ժայթքումը սկսվել է 2014 թվականի սեպտեմբերի 27-ին, տեղի ժամանակով ժամը 11։ 52-ին և թուլացող ինտենսիվությամբ շարունակվել է մի քանի օր։ Ժայթքումն անսպասելի էր երկրաշարժագետների, և առավել ևս զբոսաշրջիկների համար (դեպի Օնտակե վերելքը հայտնի տուրիստական երթուղի է[1]), այդպես է բացատրվում զոհերի այդպիսի քանակը։ Հոկտեմբերի 11-ի դրությամբ` հաստատվել էր 56 մահ[2], 70[3]-100 վիրավոր, 8 մարդ մինչ օրս համարվում են անհետ կորած[2]։ Բնական աղետի պատճառով զոհերի վերջնական թիվը հայտնի է դարձել ժայթքումից մեկ ամիս անց՝ 57 զոհ և 6 անհետ կորած[4]։

Այդ ժայթքումը 1991 թվականից ի վեր դարձել է մարդկային զոհերով Ճապոնիայում առաջինը, երբ Ունձեն հրաբխի լավային հոսքն իր հետ տարել էր 43 մարդու կյանք[5], և 1902 թվականից սկսած երկրի ամենամահաբեր ժայթքումը, երբ Տորիշիմա հրաբուխը ոչնչացրել էր Պանաֆիդինա կղզու մոտ 150 բնակիչների։

Սեպտեմբերի 10-ից լեռան մոտակայքում գրանցվել են ոչ մեծ երկրաշարժեր, որոնք հաճախ հանդիսանում են հրաբխի ժայթքման նախանշաններ, բայց այնուամենայնիվ երկրաշարժագետները պարզել են, որ մոտ ապագայում հրաբխի ժայթքման վտանգ չկա[6]։ Օնտակե լեռը սկսնակների համար ոչ դժվար լեռնագնացային ուղի է, սեպտեմբերի 27-ին արևային հանգիստ եղանակ էր, և այդ պատճառով ժամը 11:52-ին լեռան լանջերին էին գտնվում մոտ 200-250 մարդ[7]։

Առաջին որոնողա-փրկարարական աշխատանքները մեկնարկել են նույն օրը ժամը 17-ին։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ՝ հայտնաբերվել էր 36 մարմին, մահվան պատճառը շատերի մոտ եղել էր շնչահեղձությունը։ Խառնարանից մեծ քանակությամբ ծծմբաջրածին էր դուրս գալիս[7]։ Սեպտեմբերի 30-ին կրկին ժայթքելու վտանգի պատճառով որոնողական աշխատանքներ չեն անցկացվել, այդ ժամանակ փրկարարական աշխատանքներում արդեն ներգրավվել էին մոտ 850 մարդ և յոթ ուղղաթիռ[8]։ Հոկտեմբերի 1-ին հայտնաբերվել էր ևս 11 մարմին, այդ ժամանակ աշխատանքներին մասնակցել էին մոտ 1000 մարդ։ Հոկտեմբերի 3-ին հորդառատ անձրևների մեկնարկի պատճառով որոնումները դադարեցվել են, իսկ տարածաշրջանին սկսել է մոտենալ «Ֆանֆոն» հզոր թայֆունը[9]։

Մոխրի սյան բարձրությունը ժայթքման ժամանակ հասել է 10 կիլոմետրի[10], այն հայտնաբերվել է հրաբխից 80 կմ հեռավորության վրա[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Информация о выживших на вершине японского вулкана Онтакэ не подтвердилась (ռուս.) на сайте itar-tass.com, 29 сентября 2014
  2. 2,0 2,1 (Update) Death Toll from Mount Ontake Eruption Rises to 56 (անգլ.) на сайте jen.jiji.com, 11 октября 2014
  3. Власти Японии прокомментировали возможность гибели россиян в извержении вулкана Онтакэ (ռուս.) на сайте sobesednik.ru, 2 октября 2014
  4. Ontake victims mourned a month after eruption as tourism industry scrambles to recover Արխիվացված 2017-02-14 Wayback Machine (անգլ.) на сайте japantimes.co.jp, 27 октября 2014
  5. Japan volcano: 31 hikers feared dead after sudden eruption of Mount Ontake (անգլ.) на сайте independent.co.uk, 28 сентября 2014
  6. 6,0 6,1 Japan volcanic eruption: Mt Ontake rescuers find more than 30 people in «cardiac arrest»< (անգլ.) на сайте abc.net.au, 29 сентября 2014
  7. 7,0 7,1 Five more bodies found on Japan's Mount Ontake after eruption (անգլ.) на сайте edition.cnn.com, 30 сентября 2014
  8. Fears of escalating volcanic activity on Mt. Ontake hinder rescue efforts Արխիվացված 2014-10-06 Wayback Machine (անգլ.) на сайте mainichi.jp, 30 сентября 2014
  9. На юг Японии надвигается мощный тайфун (ռուս.) на сайте otr-online.ru, 3 октября 2014
  10. 24 человека пропали без вести после извержения вулкана в Японии (ռուս.) на сайте izvestia.ru, 2 октября 2014

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]