Օմուդ կամուրջ
Արտաքին տեսք
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Օսլո |
Տեսակ | մշակութային արժեք և հետիոտնային կամուրջ |
Հատում է | Akerselva? |
Ժառանգության կարգավիճակ | Նորվեգիայի պատմական ժառանգության վայր |
![]() | |
![]() |
Օմուդ կամուրջ (նորվ.՝ Aamodt bru), 1851 - 1852 թվականներին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Ակեր գետի վրա կառուցված կամուրջ։ Այժմ գործում է որպես հետիոտն կամուրջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը նախապես կառուցվել է Մոսումում, Դրամեն գետի վրա Սիմոա առվակի գետաբերանի մոտակայքում։ Դա Նորվեգիայի թուջե շղթաներով երկրորդ շղթայավոր կամուրջն էր։ Հետագայում կամուրջը փոխարինվել է նորով։ 1952 թվականին հին կամուրջը քանդվել, և մաս առ մաս տեղափոխվել ու հավաքվել է Ակեր գետի վրա՝ հետագայում Տեխնիկական թանգարան ստեղծելու նպատակով։ Թանգարանը կառուցվել է այլ վայրում, բայց կամուրջը մնացել է տեղում[1]։
Արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը արձանագրություն ունի, որը զգուշացնում է՝
"100 MAND KAN IEG BÆRE, MEN SVIGTER UNDER TAKTFAST MARSCH." (նորվեգերեն)
100 մարդ կարող եմ տանել, բայց ոչ ռիթմային երթով։