Օկտյաբրսկայա փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկտյաբրսկայա փողոց (այլ կիրառումներ)
Օկտյաբրսկայա փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 3000 մետր |
Անվանվել է | Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն |
Փոստային ինդեքս | 346357 |
Օկտյաբրսկայա փողոց (ռուս.՝ Октябрьская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին (ռուս.՝ Октябрь՝ հոկտեմբեր)։ Սկիզբ է առնում Վորոշիլովի և Ֆուրմանովի փողոցների հանգույցից և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 3000 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրասնի Սուլին քաղաքի Օկտյաբրսկայա փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Վորոշիլովի և Ֆուրմանովի փողոցների հանգույցից, հատում է Կուլտուրայի, Չեխովի, Մայակովսկու փողոցները, Ազատության նրբանցքը, Մոկրոուսովի փողոցը, Նովոչերկասկի նրբանցքը, Ցիմլյանսկի անցուղին, Տիեզերագնացների նրբանցքը, Մատրոսովի փողոցը, Կոմունալնի նրբանցքը, 2-րդ Պերեեզդնի, Թամանյան նրբանցքները, Չելյուսկինցիների փողոցը, Դեպովսկի, 1-ին Կարյերնի նրբանցքները, Բաքվի 26 կոմիսարների փողոցը և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Զուգահեռ է Գագարինի փողոցին։ Փողոցի երկարությունը 3000 մետր է։
Օկտյաբրսկայա փողոցի փոստային դասիչն է՝ 346357։
Փողոցն անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին։
Օկտյաբրսկայա փողոցի սկզբնամասում (թիվ 2) գործում է «Կասպի» (ռուս.՝ Гостиница «Каспий») հյուրանոցը։
Օկտյաբրսկայա փողոց, թիվ 1 հասցեով է գտնվում «Մետալուրգ» մարզադաշտը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Стадион Металлург». Վերցված է 2019 Մարտ 28-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Октябрьская улица в Красном Сулине
- Подробная карта Октябрьская улица, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты