Օկտյաբրսկայա փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկտյաբրսկայա փողոց (այլ կիրառումներ)
Օկտյաբրսկայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն3000 մետր
Անվանվել էՀոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն
Փոստային ինդեքս346357

Օկտյաբրսկայա փողոց (ռուս.՝ Октябрьская улица), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին (ռուս.՝ Октябрь՝ հոկտեմբեր)։ Սկիզբ է առնում Վորոշիլովի և Ֆուրմանովի փողոցների հանգույցից և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 3000 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Օկտյաբրսկայա փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Վորոշիլովի և Ֆուրմանովի փողոցների հանգույցից, հատում է Կուլտուրայի, Չեխովի, Մայակովսկու փողոցները, Ազատության նրբանցքը, Մոկրոուսովի փողոցը, Նովոչերկասկի նրբանցքը, Ցիմլյանսկի անցուղին, Տիեզերագնացների նրբանցքը, Մատրոսովի փողոցը, Կոմունալնի նրբանցքը, 2-րդ Պերեեզդնի, Թամանյան նրբանցքները, Չելյուսկինցիների փողոցը, Դեպովսկի, 1-ին Կարյերնի նրբանցքները, Բաքվի 26 կոմիսարների փողոցը և ավարտվում Մետալիստների փողոցի հետ հատվելով։ Զուգահեռ է Գագարինի փողոցին։ Փողոցի երկարությունը 3000 մետր է։

Օկտյաբրսկայա փողոցի փոստային դասիչն է՝ 346357։

Փողոցն անվանվել է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին։

Օկտյաբրսկայա փողոցի սկզբնամասում (թիվ 2) գործում է «Կասպի» (ռուս.՝ Гостиница «Каспий») հյուրանոցը։

Օկտյաբրսկայա փողոց, թիվ 1 հասցեով է գտնվում «Մետալուրգ» մարզադաշտը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стадион Металлург». Վերցված է 2019 Մարտ 28-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]