Օլիվենիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամիտ օլիվենիտ

Օլիվենիտ (անգլ.՝ oliva – զեյթուն, գույնի նմանությամբ), միներալ։ Քիմիական կազմը՝ Cu2[OH/AsSO4] ։ Բյուրեղագխոական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է գնդաձև ագրեգատներ, աղյուսանման բյուրեղների հովհարաձև աճուկներ։ Գույնը՝ զեյթունի կանաչ, հարդի դեղին, գորշ։ Փայլը՝ ապակու, ալմաստի։ Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 4600 կգ/մ3։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում՝ մալաքիտի, ազուրիտի, լիմոնիտի հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 527
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվենիտ» հոդվածին։