Օլենյոկ (գետ)
Օլենյոկ | |
---|---|
![]() | |
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 2270 |
Ավազանի մակերես | 219 000 կմ² |
Ջրի ծախս | 1210 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Վիլյույական պլատո (Կրասնոյարսկի երկրամաս) |
Գետաբերան | Օլենյոկի ծոց |
Գետաբերանի տեղակայում | Olenyok Gulf? |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Arga-Sala?, Pur?, Buolkalakh?, Birekte?, Beyenchime?, Siligir?, Alakit?, Kuoyka? և Ukukit? |
Երկիր | Ռուսաստան |
Երկրամաս | Կրասնոյարսկի երկրամաս |
![]() |
Օլենյոկ (յակուտ.՝ Өлөөн), գետ Ռուսաստանում և Արևելյան Սիբիրում, որը սկիզբ է առնում Կրասնոյարսկի երկրամասից, այնուհետև հոսում է Յակուտիայով։ Ռուսաստանի ամենաերկար գետերից մեկը։ Նավարկելի է գետաբերանից 92 կիլոմետրի վրա[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոսում է Միջին սիբիրական սարահարթի հյուսիսային մասից և Հյուսիս-սիբրիյան ցածրավայրից։ Օլենյոկի ծոց թափելիս Լապտևների ծովը ձևավորում է 475 կմ² մակերեսով դելտա։ Գետի երկարությունը 2270 կմ է, ավազանի մակերեսը կազմում է 219 հազար կմ²։
Կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի հունի մեջ տեղակայված են մի քանի կղզիներ։
- Նունչա-Առիտա՝ Ստորին Տալոուդյան ծանծաղուտից և Խալդ-Կյուել, Բիա-Կյուել, Կիրիես-Կյուել ոչ հեռու գտնվող գետ։
- Տիտյախ-Առի՝ Կյուտինգդե գետի գետաբերանից և Կիսիլ-Խայա ժայռերիցոչ հեռու կղզախումբ։
- Սիարտալախ
- Խառագաչան-Առիտա և Բուր-Առիտա՝ Նիկաբիտ գետի գետաբերանի կողքին գտնվող կղզիներ։
- Տայմիլիռ-Առի
- Շախտալախ-Առի՝ Տայմիլիռ ավանի կողքին կղզի։
- Մենելյախ
- Շախտալախ-Առի
Գետի դելտայում տեղակայված են խոշոր կղզիների (Ջանգիլախ, Կուգուն-Առիտա, Ուլախան-Առիտա), ինչպես նաև բազմաթիվ փոքր կղզիների շարքեր։
- Բիլիկտախ-Առիտա
- Օչուգույ-Առի
- Օտ-Առի
- Բոլդյոր-Առիտա
- Սյուգյուլդեր-Առիտա
- Օլյոտե-Առիտա
- Օկուոլլախ-Առիտա
- Կյորսյուսե-Առիտա
- Խոբուոխ-Առիտա
- Կասյան-Առիտա
- Շվեդ-Մայակտախ-Առիտա
- Կյուրյուր-Առիտա
- Տոնգոլոխ-Բյոլկյոյո
- Խաստախ-Առի
- Տիգյան-Առի
- Խասիս-Բյոլկյոյո
- Բորիս-Առիտա
- Իսայ-Բյոլկյոյո՝ ավազային անմարդաբնակ կղզի, որը տեղակայված է գետի դելտայում մայրցամաքից գտնվում է 6,7 կիլմետր հեռավորության վրա և հարևան Խաստախ-Առի կղզուց առանձնացված է վտակով։
- Օգոնյոր-Բելկյոյդերե՝ ավազային ջրաբեր անմարդաբնակ կղզիների խումբ Օգոնյոր-Կուբատա ծոցում, որոնց ձևավորվում են Օլոնյոկ գետի դելտայի Ուլախան-Ուես և մասամբ Կուբալախ-Ուեսյա գետերի գետաբազուկներից։ Արևելքի հարևան կղզին է Ուլախան-Առին։ Այդ կղզախմբի մեջ են մտնում՝
- Ալախան-Էպետ-Առիտա՝ կղզախմբի ամենաարևմտյանը, որը նույն շարքի վրա է Օչուգույ-Էպետ-Առիտա կղզու հետ։
- Օչուգույ-Էպետ-Առիտա՝ կղզու վրա կա 6 գետ։
- Էպետ-Բելկեյ
- Օգոնյոր-Առիտա՝ կղզու վրա կան 14 ոչ մեծ կղզիներ։
Վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձախից հիմնական վտակներն են Առգա-Սալան, Բուռ, Ուկուկիտը, Բիրեկտեն, Կուօյկան, Բեյենչիմեն, Բուոլկալախը, իսկ աջից՝ Սիլիգրն ու Ալակիտը։
Բնակեցված կետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնաղբյուրից հերթականությամբ՝
- Օլենյոկ (գյուղ)
- Խարիալախ
- Տայմիլիռ
- Ուստ-Օլենյոկ
Դելտայի վտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուլախան-Ուեսը թառափանմանների բնակեցման տեղ է[2], որտեղ որսորդություն է արվում[3][4]։ Հարևանություն է անում Օգոնյոր-Կուբատա, Օգոնյոր-Առիտա և Ուլախան-Առի կղզիների հետ։
Ջրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնուցումը ձյունե և անձրևային է։ Հորդացումը տեղի է ունենում հունիսից մինչև սեպտեմբեր, իսկ հոկտեմբերից մայիս՝ սակավաջրություն։ Գետաբերանում ջրի տարեկան միջին ծախսը կազմում է 1210 մ³/վ, մինչ սառցազերծվելը ստորին հոսանքում կարող է լինել մինչև 1 մ³/վ-ից ցածր։ Լինում են նաև տարիներ, երբ Օլենյոկը մեկ ամսով սառում է։ Վերին հոսանքը հունվարից ապրիլ ամիսներին սիստեմատիկ կրկին սառում է։ Հալվում է սեպտեմբերի վերջից հոկտեմբերին, իսկ սառույցներից ազատվում է մայիսի վերջից մինչև հունիսի առաջին կեսը։
Ջրի ամենամսյա ծախսը մ³/վ-ով։ Չափումները կատարվել են գետաբերանից 196 կմ-ի վրա (ջրամբարի մակերեսը 197 908 կմ² է), 196-1984 թվականների ընթացքում [5]

Տնտեսական օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի ստորին մասերում կան նավեր։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը հարուստ է ձկներով, հիմնականում՝ մանրաձուկ, օմուլ, նելմա և մուկսուն։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետաբերանի մոտ գտնվում է Պռոնչիշյեվ Վասիլիյ Վասիլյևիչի և նրա կնոջ՝ Տատյանա Ֆյոդորովնայի գերեզմանը (մահացել են 1736 թվականին), որոնք եղել են Հյուսիսային Մեծ արշավախմբում։
Ստորին հոսանքում, ձախ ափին գտնվում է Բեյենչիմե-Սալատինական խառնարանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Оленёк, География. Современная иллюстрированная энциклопедия. — М.: Росмэн. Под редакцией проф. А. П. Горкина. 2006.
- ↑ http://faolex.fao.org/docs/texts/rus52917.doc ПОСТАНОВЛЕНИЕ от 23.04.74 г. N 246 О ДОПОЛНЕНИИ ПЕРЕЧНЯ РЕК, ИХ ПРИТОКОВ И ДРУГИХ ВОДОЕМОВ, ЯВЛЯЮЩИХСЯ МЕСТАМИ НЕРЕСТА ЛОСОСЕВЫХ И ОСЕТРОВЫХ РЫБ
- ↑ Департамент охотничьего хозяйства(չաշխատող հղում)
- ↑ Департамент охотничьего хозяйства(չաշխատող հղում)
- ↑ (անգլերեն) Olenek Basin, UNH/GRDC Composite Runoff Fields
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլենյոկ (գետ)» հոդվածին։ |
|