1992-2007 թվականներին հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում» 14 համարի մարզաշապիկով՝ 2001-ի երկրորդ կեսին վարձավճարով Ճապոնական «Սանֆրեչչե Հիրոսիմա» ակումբում, որտեղ հանդես է եկել Վալերի Նեպոմնյաշչիի ղեկավարությամբ։ 2008 թվականի հունվարի 16-ին հայտարարեց իր խաղային կարիերան ավարտելու մասին[3]։
Աշխատել է երկրորդ դիվիզիոնի «արևմուտք» գոտում հանդես եկող «Լոկոմոտիվ-2» ֆուտբոլային ակումբի մարզիչ։ 2009 թվականի հունիսի 2-ին պաշտոնապես հեռացել է «Լոկոմոտիվ-2»ի գլխավոր մարզչի պաշտոնից և տեղափոխվել Յուրի Սեմինի հիմնական թիմի շտաբ՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ[4]։ 2010 թվականի դեկտեմբերի 12-ին Մոսկվայում ավարտել է 240-ժամյա վերապատրաստման BPC մարզչական դասընթացները և ստացել Pro լիցենզիա[5]։ 2011 թվականին նշանակվել է «Լոկոմոտիվ-2»ի գլխավոր մարզիչ Եվգենի Խարլաչևի ավագ օգնական[6]։
2014 թվականի սեպտեմբերի 1-ին Օլեգ Պաշինինը դարձավ «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Դենիս Կլյուևի օգնականներից մեկը[9]։ 2015 թվականի հունիսից մտել է հիմնական թիմի մարզչական շտաբ[10]։ 2016 թվականի օգոստոսի 10-ին, «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի պաշտոնից Իգոր Չերևչենկոյի հրաժարականից հետո, Օլեգ Պաշինինը նշանակվել է «երկաթուղայինների» գլխավոր մարզիչի պաշտոնակատար[11]։ 2016-ի օգոստոսի վերջին Յուրի Սեմինի՝ գլխավոր մարզչի պաշտոնին վերադառնալուց հետո նշանակվել է մարզչի օգնական։