Օլգա Պոպովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Պոպովա
Ծնվել էհունիսի 2 (14), 1848
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1907 (59 տարեկան)
Մահվան վայրՌուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունգրող
ԱմուսինAleksandr Popov?

Օլգա Նիկոլաևնա Պոպովա (ռուս.՝ Ольга Николаевна Попова, հունիսի 2 (14), 1848, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19 (սեպտեմբերի 1), 1907, Ռուսական կայսրություն), ռուս գրող, հրատարակիչ, թարգմանիչ, լրագրող[1], ինչպես նաև լուսավորական. մասնակցել է ուսուցիչների համագումարների, համագործակցել նրանց միությունների հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Պոպովան ծնվել է 1848 թվականին Պետերբուրգում։

«Новое слово» ամսագրի գովազդ, 1897 թվական

Ամուսնու՝ Ալեքսանդր Պոպովի հետ միասին հրատարակել է «Русское богатство» (1894-1895) և «Новое слово» (1895-1897) ամսագրերը, գիտական, գեղարվեստական գրականություն և հեղափոխական դեմոկրատների աշխատություններ։ Մասնավորապես, 1890-ական թվականների վերջին նա «Տնտեսագիտական գրադարան» շարքում հրատարակել է Սիդնեյ և Բեատրիս Վեբերի «Անգլիական թրեդ-յունիոնիզմի տեսություն և պրակտիկա» գիրքը (2 հատորով) Լենինի թարգմանությամբ։

Օլգա Պոպովան ունեցել է գրախանութ և գրադարան-ընթերցարան։ 1895 թվականին նա գնել է Ալեքսանդր Չերկեսովի գադարանը՝ մեծապես ընդյալնելով նրա գրքերի ֆոնդը[2]։

Սմոլենսկի նահանգում Պոպովան ստեղծել է ժողովրդական դպրոցների ցանց։ Սմոլենսկի իր կալվածքում՝ Սոբոլևոյում, կազմակերպել է թատրոն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում պրոֆեսիոնալ ռեժիսորների կողմից, իսկ դերերը կատարում էին ինչպես տեղի, այնպես էլ հրավիրված դերասաններ։

Պոպոպվան մահացել է 1907 թվականի օգոստոսի 7-ին[3]։ Նրա մահվանից հետո ստեղծվել է «Օլգա Պոպովայի հրատարակչական գործի և գրքի առևտրի ընկերությունը», որը ներառում էր հրատարակչությունը, գրախանութը և գրադարանը։ 1911 թվականին Նիկոլայ Լամկովսկին գնել է գրադարանը այդ ընկերությունից, իսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1919 թվականին, այն ազգայնացվել է և վերածվել Պետրոգրադի կենտրոնական քաղաքային գրադարանի։ Ներկայում այն Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Альманах «Фонтанка»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. Черкесов Александр Александрович // Деятели революционного движения в России : в 5 т. / под ред. Ф. Я. Кона и др. — М. : Всесоюзное общество политических каторжан и ссыльнопоселенцев, 1927—1934.
  3. Ольга Николаевна Попова

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]