Օթար Երանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օթար Երանոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 20, 1993(1993-08-20) (30 տարեկան)
Ծննդավայր՝Ախալքալաք, Վրաստան

Օթար Երանոսյան (օգոստոսի 20, 1993(1993-08-20), Ախալքալաք, Վրաստան), ծնունդով Վրաստանի Սամցխե-Ջավախեթի՝ Ջավախքի Ախալքալաք քաղաքից, ազգությամբ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ Սիրողական սպորտում արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպական միության սիրողական բռնցքամարտի 2014 և 2015 թվականների առաջնություններում, իսկ AIBA-ի բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երանոսյանը երկու անգամ մեդալ է նվաճել սիրողական բռնցքամարտի Եվրոպայի առաջնություններում։ Նա իր առաջին արծաթե մեդալը նվաճել է 2014 թվականին՝ եզրափակիչ մենամարտում պարտվելով Դեյվիդ Օլիվեր Ջոյսին[1], իսկ երկրորդ արծաթե մեդալը՝ 2015 թվականին՝ եզրափակիչում զիջելով Ջոզեֆ Կորդինային[2]։

2017 թվականի ԱԻԲԱ-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հանդես գալով թեթև քաշային կարգում՝ Երանոսյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Նա մրցավարների որոշմամբ պարտվել է վերջնարդյունքում արծաթե մեդալակիր դարձած Լազարո Ալվարեսին[3]։

Երանոսյանը մասնակցել է 2019 թվականի Եվրոպական խաղերին ՝ հանդես գալով թեթև քաշային կարգում։ Նա հասել է կիսաեզրափակիչ՝ պարտության մատնելով Ջորդան Ռոդրիգեսին և Ջավիդ Չալաբիևին, բայց կիսաեզրափակիչ մենամարտում հաղթանակը մրցավարների որոշմամբ տրվել է վերջնարդյունքում արծաթե մեդալակիր դարձած Գաբիլ Մամեդովին[4]։

Կարիերան պրոֆեսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ սպորտում Երանոսյանն իր նորամուտը նշել է 2020 թվականի օգոստոսի 28-ին՝ մենամարտելով Դե Շոն Քենեդիի դեմ և հաղթանակ է տոնել՝ արդեն իսկ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելոով մրցակցին։ Նա հաջորդ յոթ ամիսների ընթացքում գրանցեց 7–0 հաշվով ռեկորդ՝ հինգ անգամ անընդմեջ հաղթանակ տանելով մրցակիցների նկատմամբ[5]։ Երանոսյանն իր առաջին լուրջ նվաճումը ձեռք բերեց, երբ super featherweight քաշային կարգում WBA Continental Americas չեմպիոնի թափուր տեղի համար 2021 թվականի մայիսի 21-ին մենամարտեց Խոսե Արխելի դեմ և միավորներով պարտության մատնեց մրցակցին[6]՝ արդարացնելով ֆավորիտի իր կարգավիճակը[7]։ Ընդ որում՝ երեք մրցավարներն էլ միաձայն հաղթող էին ճանաչել նրան. նրանցից երկուսը գրանցել էր 100–90 հաշիվը, երրորդը՝ 99–91 հաշիվը[8]։

Երանոսյանը 2021 թվականի օգոստոսի 13-ին բախվեց 35 մենամարտ անցկացրած վետերան բռնցքամարտիկ Խուան Կառլոս Պենայի հետ՝ ԱՄՆ Telemundo հեռարձակման քարտի համատեղ գլխավոր միջոցառման ժամանակ։ Նա հաղթանակ տարավ չորրորդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով[9]։ Դրան հաջորդեց նրա հերթական հաղթանակը, այս անգամ՝ 12-1 հաշվով, Ալեխանդրո Գեռերոյի դեմ, 2021 թվականի սեպտեմբերի 24-ին[10]։

2022 թվականի հունվարի 7-ին Երանոսյանը Showtime's հեռուստաալիքի ShoBox: The New Generation մրցաշարի շրջանակում մենամարտեց մինչ այդ ոչ մի պարտություն չկրած Սթարլինգ Կաստիլյոյի դեմ և հաղթեց մրցավարների գերիշխող միաձայն որոշմամբ. մրցավարներից երկուսը նրան հաղթող ճանաչեցին երեքական ռաունդում, իսկ երրորդ մրցավարը՝ երկու ռաունդում։ Ընդ որում՝ հայ բռնցքամարտիկն արդեն իսկ առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի էր ենթարկել Կաստիլյոյին[11]։

Երանոսյանը 2023 թվականի մայիսի 17-ին հանդիպել է Էդի Վալենսիա Մերկադոյի հետ և հաղթել մրցավարների միաձայն որոշմամբ. նրանցից երկուսը գրանցել են՝ 97–93 հաշիվը, երրորդը՝՝ 98–92 հաշիվը[12]։

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցամարտերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No. Արդյունքը Հաշիվը Մրցակիցը Type Ռաունդը, Ժամանակը Ամսաթիվը Մրցավայրը Նշումներ
13 Հաղթանակ 13–0 Էդի Վալենսիա Մերկադո UD 10 17 մայիսի 2023 թ. Whitesands Events Center, Պլենթ Սիթի, Ֆլորիդա, ԱՄՆ
12 Հաղթանակ 12–0 Սեզար Խուարես UD 8 9 սեպտ. 2022 թ. Whitesands Events Center, Պլենթ Սիթի, Ֆլորիդա, ԱՄՆ
11 Հաղթանակ 11–0 Ստառլինգ Կաստիլիո UD 8 7 հունվ. 2022 թ. Caribe Royale Orlando, Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
10 Հաղթանակ 10–0 Ալեխանդրո Գեռերո UD 8 24 սեպտ. 2021 թ. Central Park Community Center, Բրոքըն Էրոու, Օկլահոմա, ԱՄՆ
9 Հաղթանակ 9–0 Խուան Կառլոս Պենա TKO 4 (10), 0:39 13 օգոստ. 2021 թ. Օցեոլա Հերիթիջ Փարք, Քիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ
8 Հաղթանակ 8–0 Խոսե Արխել UD 10 21 մայիսի 2021 թ. Bryan Glazer Family JCC Auditorium, Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ Նվաճել է WBA Continental Americas տիտղոսը super featherweight քաշային կարգում
7 Հաղթանակ 7–0 Մարկո Անտոնիո Մենդոսա Չիկո TKO 2 (6), 0:45 26 մարտի 2021 թ. Media Pro Studios, Մեդլի, Ֆլորիդա, ԱՄՆ
6 Հաղթանակ 6–0 Էզեկիել Ալբերտո Տևես KO 4 (8), 0:49 6 մարտի 2021 թ. InterContinental Miami, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
5 Հաղթանակ 5–0 Խուան Կառլոս Պենա KO 4 (10), 2:23 30 հունվ. 2021 թ. Four Ambassadors Hotel, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ Նվաճել է NABA-USA տիտղոսը super featherweight քաշային կարգում։
4 Հաղթանակ 4–0 Իգնասիո Պեռին UD 6 20 նոյ. 2020 թ. Media Plus Studios, Հայալե, Ֆլորիդա, ԱՄՆ
3 Հաղթանակ 3–0 Էմիլիանո Մարտին Գարսիա TKO 4 (8), 1:34 23 հոկտ. 2020 թ. Օցեոլա Հերիթիջ Փարք, Քիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ
2 Հաղթանակ 2–0 Լուիս Վալենտին Պորտալատին UD 6 2 հոկտ. 2020 Օցեոլա Հերիթիջ Փարք, Քիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ
1 Հաղթանակ 1–0 ԴեՇոն Քենեդի KO 2 (4), 1:38 28 օգոստ. 2020 թ. Օցեոլա Հերիթիջ Փարք, Քիսիմի, Ֆլորիդա, ԱՄՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Joyce claims third successive European gold». rte.ie. 2014 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Joe Cordina led the way by winning gold at the European Championships». skysports.com. 2015 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  3. Etchells, Daniel (2017 թ․ սեպտեմբերի 1). «La Cruz on brink of claiming fourth consecutive light heavyweight crown at AIBA World Championships». insidethegames.biz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  4. Gillen, Nancy (2019 թ․ հունիսի 29). «Home boxer delights crowd with men's 60kg lightweight gold at Minsk 2019». insidethegames.biz. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Pelea entre Otar Eranosyan vs Ezequiel Alberto Tevez (super plumas) (3er round)». kzsection.info. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  6. Equipo Boxeadores (2021 թ․ մայիսի 15). «Abraham Tebes y José Argel buscarán una nueva gloria para Iquique este 21 de mayo». boxeadores.cl. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  7. Fulcrum (2021 թ․ մայիսի 21). «Otar Eranosyan versus Jose Argel breakdown». boxingfulcrum.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  8. «"Pitbull" Eranosyan Destrozó Al "comando"». telemundodeportes.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  9. Salazar, Francisco (2021 թ․ հունվարի 31). «Ismael Barroso Crushes Paniagua in One, Sanginov Edges LaVallais». boxingscene.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  10. Donovan, Jake (2021 թ․ սեպտեմբերի 24). «Otar Eranosyan Overpowers Alejandro Guerrero For Decision Win In ShoBox Opener». boxingscene.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  11. Idec, Keith (2022 թ․ հունվարի 7). «Otar Eranosyan Dominates Starling Castillo, Easily Wins Decision In 'ShoBox' Co-Feature». boxingscene.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 3-ին.
  12. Hansen, John (2023 թ․ մայիսի 17). «ProBox TV full fight video highlights and results: Otar Eranosyan wins unanimous decision over Edy Valencia». badlefthook.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.