Օդ (ֆիլմ, 2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդ
ռուս.՝ Воздух
Երկիր Ռուսաստան
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
Թվական2023
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
ՊրոդյուսերԿոնստանտին Էռնստ և Կարեն Շահնազարով
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման
ԴերակատարներAnastasia Talyzina?, Ագլայա Տարասովա, Անտոն Շագին, Ելենա Լյադովա, Kristina Lapshina? և Սերգեյ Բեզռուկով
ԵրաժշտությունԱնդրեյ Սուրոտդինով
ԿինոընկերությունՄետրաֆիլմեր և Ամեդիա

«Օդ» (ռուս.՝ «Воздух»), ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման կրտսերի գեղարվեստական ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդի գլխավոր հերոսները խորհրդային կին օդաչուներն են հորինված ավիագնդից, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել են թշնամու դեմ։ Գործողությունը սկսվում է պաշարված Լենինգրադից, իսկ հետո ծավալվում ռազմաճակատներում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստինա Իսայկինա Բերգեր – Մարինա Յացենկո
  • Միլան Մարիչ
  • Ագլայա Տարասովա
  • Անտոն Շագին
  • Ելենա Լյադովա
  • Սերգեյ Բեզռուկով

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի վրա աշխատանքները սկսվել են 2018 թվականին[1][2]։ «Օդ» ֆիլմի բյուջեն կազմել է 450 միլիոն ռուբլի, որպես պրոդյուսերները հանդես են եկել Անդրեյ Սավելևը և Արտյոմ Վասիլևի կողմից, նախագիծն աջակցություն է ստացել Ռուսաստանի մշակույթի նախարարության և Կինոյի հիմնադրամի կողմից։ Նկարահանումները սկսվել են Սանկտ Պետերբուրգում 2020 թվականի հունվարին[3], բայց գարնանը դրանք կասեցվել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, և Գերմանը նույնիսկ կասկած է հայտնել, որ չի կարողանա վերջացնել աշխատանքն այդ նախագծի վրա[4][5]։ Ծրագրի պատրաստվածությունն այն ժամանակ կազմում էր մոտավորապես 45 %։ Ալեքսեյ Գերմանի խոսքով՝ փոխված հանգամանքների պատճառով ֆիլմի վրա աշխատանքը կտևի առնվազն 3 տարի[6]։ Հարկադրական պարապուրդի ընթացքում զբաղվել է մեկ այլ նախագծով՝ «Գործ» ֆիլմով[7]։

2021 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ ֆիլմի արտադրության համար կրկին նկարահանող խումբ է հավաքվել, նկարահանումները վերսկսվել են 2021 թվականի աշնանը, իսկ ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2022 թվականին[8]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծողներն այն անվանում են «ռուսական Դյունկերկ»՝ Քրիստոֆեր Նոլանի պատերազմական ֆիլմի նմանությամբ, որը տարբերվում է նկարահանման մասշտաբով[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алексей Герман-младший снимет фильм о начале Второй мировой войны
  2. «Тема моего фильма — выстраданный подвиг». Режиссер Алексей Герман-младший — о военном кино, самолетах на съемочной площадке, актерском «меню» и спокойном Сахалине
  3. «То, что происходит с погодой — катастрофа». В Петербурге стартовали съемки нового фильма Алексея Германа-младшего
  4. Судьба военной драмы «Воздух» Алексея Германа-младшего пока не решена
  5. Герман-младший объяснил, почему не сможет возобновить съемки «Воздуха»
  6. Елена Анисимова (2020 թ․ մայիսի 19). «Алексей Герман-младший: «Вместо 1,5 лет будем делать фильм "Воздух" как минимум 3 года, а то и 4»». Собака.ру.
  7. Дарья Гладких (2020 թ․ նոյեմբերի 24). «Герман-младший завершил съемки фильма «30 дней 30 ночей». Полнометражного и «камерного», снятого в Репино». Собака.ру.
  8. «Драму "Пальмира" намерены выпустить в прокат 23 февраля 2022 года». ТАСС. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  9. Она — Як-истребитель. Для фильма о женском авиаполке построили настоящие самолеты