Օգսեն Սապոնջյան
Արտաքին տեսք
| Օգսեն Սապոնջյան | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 3, 1908 |
| Ծննդավայր | Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
| Մահացել է | հոկտեմբերի 19, 1987 (79 տարեկան) |
| Մասնագիտություն | գիտնական |
| Անդամություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Սապոնջյան Օգսեն Մուրադի (մարտի 3, 1908, Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1987[2]), հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր, գործիչ (1962 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին ավարտել է ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը։ 1939 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են առաձգականության տեսության, մասնավորապես, առաձգական բարակ սալերի ծռման տեսության հարցերին։ Մշակել է մեթոդներ, որոնց օգնությամբ լուծվել են էլիպսային, կիսաէլիպսային բազմանկյուն և կիսաշրջանաձև սալերի ծռման տարբեր խնդիրներ։ Բացատրել է իր հայտնաբերած «Սսպոնջյան-Բաբուշկայի պարադոքսը»։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 185)։ |