Օգոպոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգոպոգո
OgoPogo crop.jpg
Տեսակ լճի հրեշ
Վայր Կանադա
Ogopogo Վիքիպահեստում

Օգոպոգո (անգլ.՝ Ogopogo), նաև կոչվում է Նհա-ա-տիկ կամ Նայտակա (սալիշերեն՝ n’ha-a-tik - լճի հրեշ), հրեշ, որը հնդկացիական լեգենդների համաձայն բնակվում է Օկանագան (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) լճում: Ըստ նկարագրության ունի 4-6 (երբեմն մինչև 9) մետր երկարություն և 40-60 սանտիմետր հաստություն, գլուխը նման է ձիու կամ այծի գլխի: Օգոպոգոի հետ հանդիպումների արխիվային գրառումները գոյություն ունեն 1872 թվականից. հրեշին տեսել են ավելի քան 200 մարդ:

Օգոպոգոն հնդկացիական հավատալիքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեգենդների համաձայն՝ մի թափառաշրջիկ Օկանագան լճի ափին սպանում է հարգարժան ծերունու և, որպես պատիժ, վերածվում հրեշի: Հին հնդկացիական հրեշի անունը Նհա-ա-տիկ կամ Նայտակ (լճի հրեշ) է, «Օգոպոգո» անունը հորինվել է 1920-ական թվականներին:

Լճի տարածքում պահպանվել են հրեշի ժայռապատկերները: Այն պատկերված է երկար պարանոցով, նեղ մարմինով և չորս լողաթևերով: Ըստ լեգենդի՝ Նհա-ա-տիկն ապրում է անմարդաբնակ Ռեթլսնեյք կղզում և գիշատիչ է: Լեգենդներից մեկի համաձայն՝ հրեշն իր պոչով ուժեղ ալիք է բարձրացրել և խեղդել նավակով ընթացող Տիմբասկաետին ու նրա ամբողջ ընտանիքին: Արխիվային գրառումների համաձայն՝ լիճը հատելիս հնդկացիները միշտ մի փոքրիկ կենդանի էին իրենց հետ վերցնում, որ ճանապարհի կեսին այն բաց թողնեն և սիրաշահեն հրեշին: «Օկանագանի առաքելության պատմության» մեջ նշվում է, որ լճի որոշ վայրերում հնդկացիները երբեք ձկնորսությամբ չեն զբաղվել: Առաջին եվրոպական բնակիչները, իրենց հերթին հավատացել են Նհա-ա-տիկի իրականությանը և նույնիսկ կազմակերպել են ծովափնյա պաշտպանություն հրեշից: 1926 թվականին, երբ լաստանավը սկսել է անցնել լճի երկայնքով, իշխանությունները մտադիր են եղել հրեշին վախեցնելու միջոցներ ձեռնարկել[1] :

Օկանագան լիճը

Ականատեսներ և լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենավաղ արխիվային նյութերը հավաստում են սպիտակ կանադացիների և Նհա-ա-տիկի հանդիպման մասին:

1914 թվականին, Ռեթլսնեյք կղզու հակառակ ափին նետված էր չորս լողաթևերով, մոտ 160 կիլոգրամ քաշով և երկուսուկես մետր երկարությամբ կենդանու կիսափտած մարմին: Սկզբում ենթադրվում էր, որ դա եղել է լամանտին, սակայն առաջ քաշվեց այն վարկածը, որ դա լճի հրեշի մարմինն է, որի պարանոցն արդեն ամբողջությամբ փտել էր:

Լճի հրեշի հետ հանդիպման առավել մեծ ապացույցը վերագրվում է 1926 թվականին, երբ այն միաժամանակ տեսել էին մոտ երեսուն մեքենաների ուղևորներ: Դրանից հետո «Վանկուվեր Սան» թերթի խմբագիրը գրել է. «Շատ արժանի մարդիկ տեսել են նրան ու չեն կարող անտեսել իրական փաստերի նշանակությունը»: 1947 թվականին Օգոպոգոյին միաժամանակ զննել են մի քանի նավերի ուղևորներ:

Դիտարկումների վերաբերյալ հաշվետվություններն ավելացել են 1958 թվականին կամրջանավի բացումից հետո, որը հատելիս նոր հաղորդագրություններ էին ստացվում մարդկանցից:

Նկարագրությունների մեծ մասը, ինչպես նաև Ռոյ Մեկելը, նշում են կանաչավուն-դարչնագույն կամ ոսկե դարչնագույն հարթ մարմնի մասին՝ գրեթե առանց թեփուկների (թեփուկների մասին նշում են միայն նրանք, ովքեր տեսել են կենդանուն մոտ տարածությունից), գլխի հատվածում ցցամազերով:

1968 թվականին Արթուր Ֆոլդենոմը լուսանկարել է Օգոպոգոյին, և այդ կադրերը հրեշի իրական լինելու կողմնակիցների համար իրենց օգտին խոսող համոզիչ ապացույցներ են: Լուսանկարչական ժապավենի վրա տպված է որոշ մռայլ առարկա: 1989 թվականին, ըստ «Globe and Mail» թերթի, կանադացի Քեն Չապլին երեք ու կես րոպե տևողությամբ մի տեսահոլովակ է նկարահանել, որտեղ կարելի է տեսնել մի երկար մարմին, որը գալարվում է ջրի մակերեսին: Վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ մարդիկ տարբեր լուսանկարներ են արել[2]:

Հիպոթեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե հայտնի Լոխ-Նեսսի հրեշին շատերը համարում են, որ ապրում է մինչև մեր օրեր, Օգոպոգոյի վերաբերյալ նման միաձայնություն չկա: Ոմանք, այդ թվում Կելոունից թղթակից Ֆրենկ Լիլկվիիստը, կարծում են, որ նա պեզիոզավր է: Ռոյ Մեկելը կարծում է, որ խոսքը գնում է պարզունակ բազիլոզավրի մասին, որոնք տարբերվում էին օձակերպ մարմնի ձևով:

Միևնույն ժամանակ, կասկածներ կան Օգոպոգոյի գոյության հնարավորության մասին, մասնավորապես, հենվելով այն հանգամանքի վրա, որ լճի կենսազանգվածն անկարող է աջակցել այդ չափի կենդանիների գոյությանը: Քելոունի թանգարանի համադրող Սելեստ Գանասեն նշում է, որ Կանադայի հնդկացիական ցեղերի շրջանում լճի հրեշների մասին լեգենդները ապացույցն են այն բանի, որ Նհա-ա-տիկը ընդամենը միֆ է:

Այլընտրանքային բացատրություններից մեկը ցույց է տալիս, որ դիտորդները կարող էին տեսնել մեկը մյուսի հետևից լողացող ջրասամույրի ճտախումբը, որոնց մեջքի հատվածը ջրից դուրս է մնում: Այլ բացատրություններում նշում են թառափներ և այլ խոշոր ձկներ, կուղբեր, եղնիկներ և պարզապես գերաններ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gaal, Arlene (2001) In Search of Ogopogo. Hancock House, Surrey, B.C.
  • Gaal, Arlene (1986) Ogopogo: The True Story of The Okanagan Lake Million Dollar Monster. Hancock House, Surrey, BC.
  • Moon, Mary (1977) Ogopogo. Douglas Ltd., North Vancouver, Canada.
  • Nickell, Joe (2006) "Ogopogo: The Lake Okangan Monster". Skeptical Inquirer, 30(1): 16–19.
  • Radford, Benjamin (2006) "Ogopogo the Chameleon". Skeptical Inquirer, 30(1): 41–46.
  • Radford, Benjamin and Nickell, Joe (2006) Lake Monster Mysteries: Investigating the World’s Most Elusive Creatures. University Press of Kentucky, Lexington, KY.
  • Salmonson, Jessica Amanda (1992) The Mysterious Doom and Other Ghostly Tales of the Pacific Northwest: 149. Sasquatch Books, Seattle, WA.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ogopogo the Chameleon - CSI»։ www.csicop.org։ Վերցված է 2017-09-28 
  2. «Ogopogo: Canada's Loch Ness Monster»։ Live Science։ Վերցված է 2017-09-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]