Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Քննարկման էջեր/2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Քննարկման էջեր
Սկսել հաղորդակցվել


Մասնակցի քննարկման էջեր
Հաղորդագրություններ քեզ համար


Միջերես
Ավելի հեշտ հետևել հաղորդագրություններին


Օրինակներ
Միջերեսի լրացուցիչ օրինակներ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ



Վիքիպեդիայում ներդրում կատարած ցանկացած մասնակից ունի իր քննարկման էջը։ Այս էջում յուրաքանչյուր ոք կարող է քեզ թողնել հաղորդագրություն։ Մարդիկ կարող են տալ քեզ հարցեր կամ խորհուրդներ։ Կան մի շարք ավտոմատացված բոտեր, որոնք կարող են ավելացնել օգտակար հաղորդագրություններ։


Երբ գրանցված մասնակիցն ստանում է հաղորդագրություն, էկրանի վերին հատվածում հայտնվում է ծանուցում։

Screenshot of talk page notification for logged-in user


Չգրանցված մասնակիցները, որոնք օգտվում են կիսված համացանցի կապից, օրինակ դպրոցներից կամ տան ցանցից, ստանում են կիսված քննարկման էջ (?): Եթե ինչ-որ մեկը հաղորդագրություն է թողնում չգրանցված մասնակցին, մասնակիցը ծանուցումը ստանում է այն էջի վերին հատվածում, որն ուսումնասիրում է։


Պատասխանելու համար, քո մեկնաբանությունը պետք է ավելացնես տվյալ հաղորդագրության տակ, սկզբում դնելով {{ping|theirusername}}կոդը, ինչը հնարավորություն է տալիս տեղեկացնել մեկնաբանության հեղինակին։ Կամ էլ կարող ես գրել մեկնաբանություն թողած անձի քննարկման էջում։


Ընդհանուր առմամբ, դու կարող ես գտնել տվյալ մասնակցի «քննարկման էջը»՝ նրա ստորագրության մեջ, որը գտնվում է հաղորդագրության վերջում։ Տվյալ մասնակցի քննարկման էջն անցնելու համար՝ կարող ես նաև ստորագրության մեջ սեղմել նրա մասնակցային անվան վրա, այնուհետ՝ քննարկման էջի, ինչպես որ արվում է հոդվածի պարագայում։