Օգնություն:Ներածություն - Վիքիտեքստի խմբագրիչ - Քննարկման էջեր/1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Քննարկման էջեր
Սկսել հաղորդակցվել


Մասնակցի քննարկման էջեր
Հաղորդագրություններ քեզ համար


Միջերես
Ավելի հեշտ հետևել հաղորդագրություններին


Օրինակներ
Միջերեսի լրացուցիչ օրինակներ


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Եթե ունես հարց, մտահոգություն կամ մեկնաբանություն, որոնք ուղղված են Վիքիպեդիայի հոդվածների բարելավմանը, կարող եք ավելացնել տվյալ հոդվածի քննարկման էջում։


Քննարկման էջ անցնելու համար՝ սեղմի՛ր «Քննարկում» կոճակը, որը գտնվում է էջի վերին հատվածում։ Եթե այդ կոճակի քննարկում բառը կարմիր գույնի է, նշանակում է, որ որևէ այլ մասնակից դեռևս չի թողել մեկնաբանություն կամ հարց։ Ազատ եղի՛ր՝ սկսելու քննարկում։


Եթե ցանկանում ես սկսել քննարկման նոր թեմա, գրի՛ր այն քննարկման էջի ստորին հատվածում։ Այդ գործողությունը կարող ես սկսել՝ էջի վերին հատվածում սեղմելով «Ավելացնել քննարկում» կոճակը։ Այն հնարավորություն է տալիս ավելացնել քննարկման նոր թեմա և քո մեկնաբանությունները։


Եթե ցանկանում ես պատասխանել մեկ այլ մասնակցի արձագանքին, ապա քո մեկնաբանությունը ավելացրու նրա արձագանքի տակ։ Այդ անելու համար, քննարկման համապատասխան բաժնի վերնագրի կողքը սեղմի՛ր «խմբագրել» հղումը, այնուհետ գտիր համապատասխան մեկնաբանությունը։


Մեկնաբանությունն ավարտելուց հետո պետք է անպայման ստորագրել՝ ավելացնելով ~~~~ գծանշումը։ Սեղմելով «պահպանել» կոճակը՝ ձեր մեկնաբանության վերջում կավելանա ձեր ստորագրությունը։ Եթե ունես ստեղծված մասնակցային հաշիվ, կարող ես ընտրել քո ստորագրության արտաքին տեսքը։ Եթե մասնակցային հաշվից դուրս ես կամ գրանցված չես, ապա քո ստորագրության փոխարեն կհայտնվի քո այփի հասցեն։