Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ/4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Բացել խմբագրիչը
Ինչպես ակտիվացնել խմբագրման պատուհանը


Գործիքաշերտի գործիքները
Քո ձեռքի տակ գտնվող գործիքները


Հղումներ և վիքիհղումներ
Էջերը կապել միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Screenshot of the VisualEditor toolbar

Եթե ավարտել ես փոփոխությունների իրականացումը, ժամանակն է հրապարակել դրանք (նույնն է թե պահպանել)։ Երբ դու հրապարակում ես քո խմբագրումները, նրանք անմիջապես փոփոխության են ենթարկում Վիքիպեդիայի՝ քո կողմից խմբագրած հոդվածը (խմբագրումները չեղարկելու համար, ուղղակի փակիր բրաուզերի պատուհանը)։

Եթե դու վերջացրել ես խմբագրումը, ապա սեղմի՛ր գործիքաշերտի պահպանել կապույտ կոճակը։ Կոճակն սեղմելուց հետո կհայտնվի երկխոսության պատուհանը, որտեղ դու պետք է նկարագրես քո փոփոխությունները։ Այդ նկարագրությունն օգնում է մյուս մասնակիցներին հասկանալ, թե ինչ փոփոխություններ ես կատարել դու։


Եթե դու կատարել ես ուղղագրական կամ շարահյուսական փոփոխություն, ապա կարող ես քո խմբագրումը նշել որպես «չնչին» (այս հնարավորությունը հասանելի է դառնում միայն մուտք գործելուց հետո)։ Բացի այդ, եթե ուզում ես տեղեկացված լինել էջի հետագա փոփոխությունների մասին, դու կարող ես հոդվածն ավելացնել քո Հսկացանկում (նորից, հասանելի է միայն մուտք գործելու պարագայում)։


Եթե ցանկանաս, ապա "Դիտել կատարված փոփոխությունները" կոճակը ցույց կտա քո կատարած խմբագրումները՝ վիքիկոդի տեսքով։ "Շարունակել" կոճակը քեզ կվերադարձնի այն էջը, որը խմբագրում ես, որտեղ կարող ես շարունակել կատարել այլ փոփոխություններ (դու կարող ես ավելի ուշ հրապարակել քո փոփոխությունները)։