Օգնություն:Ներածություն - Վիզուալ խմբագրիչ/3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Բացել խմբագրիչը
Ինչպես ակտիվացնել խմբագրման պատուհանը


Գործիքաշերտի գործիքները
Քո ձեռքի տակ գտնվող գործիքները


Հղումներ և վիքիհղումներ
Էջերը կապել միմյանց



Ստեղծել նոր հոդվածներ
Էջը ստեղծել զրոյից


Ամփոփում
Վերհիշիր սովորածդ




Screenshot of the VisualEditor toolbar

Հղումները (հատկապես՝ Վիքիհղումները) Վիքիպեդիայի հիմնական բաղադրիչներից մեկն են։ Վիքիհղումը բառը կապում է առցանց հանրագիտարանի մեկ այլ էջի հետ և հնարավորություն տալիս անցում կատարել այդ հոդված։


Ընդհանուր առմամբ, վիքիհղումները դրվում են հոդվածի կարևոր տերմինների առաջին հիշատակումների ժամանակ։ Հղումները կարող են դրվել կոճակի միջոցով կամ կիրառելով Ctrl+K կարճ անցումը։


Հղումներ կոճակի կամ կարճանցման կիրառման պարագայում հայտնվում է երկխոսության դաշտ, որը հնարավորություն է տալիս Վիքիպեդիայում որոնել համապատասխան ներքին հղումները։ Սեղմելով ↵ Enter կամ "Արված է" կոճակը հղումը կհայտնվի Վիզուալ խմբագրիչի էջում։


Արտաքին հղումներ (դեպի համացանցի այլ կայքեր) կարելի է ստեղծել, սեղմելով "Արտաքին հղում" կոճակը։ Սեղմելուց հետո անհրաժեշտ է բացված դաշտում տեղադրել համապատասխան URL հասցեն։ Հոդվածներում «Արտաքին հղումներ» բաժինը կարելի է կիրառել միայն հոդվածի վերջում առկա համապատասխան հատվածում։ Որպես օժանդակ ծանոթագրություն, հոդվածում URL հասցե տեղադրելու համար, տե՛ս ծանոթագրությունների ուղեցույց բաժինը։


Էջում արդեն իսկ առկա հղումը խմբագրելու կամ ջնջելու համար, ուղղակի սեղմիր հղման վրա։