Քրոս-քանթրի (լեռնային հեծանիվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռնային հեծանվորդը Յուտայում

Քրոս-քանթրի (անգլ.՝ cross-country, XC), լեռնային հեծանվասպորտի ամենատարածված տեսակը, որն ի տարբերություն մյուսների ամենաանվտանգն է։ 1996 թվականից Օլիմպիական խաղերի մեջ ընդգրկված սպորտ է[1], որը ենթադրում է մրցակիցների հեծանվավազք մի կետից մյուսը՝ հատուկ նախագծված երթուղով՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում։

XC հեծանվային երթուղիները կարող են ընդգրկել բազմատիպ գոտիներ՝ ասֆալտապատ ճանապարհից մինչև նեղ արահետներ, որոնք ցույց կտան մարզիկների տոկունությունն ու տեխնիկական պատրաստվածությունը։

Քրոս-քանթրի հեծանիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

XC մարզիկները սովորաբար վարում են hardtail կամ մեկ ամորտիզացիա (single suspension) ունեցող հեծանիվներ, այդպիսի հեծանիվները նախատեսված են վերելքների և արագ կառավարման համար։ Սրանք զիջում են ամբողջական ամորտիզացիայով (full-suspension) հեծանիվներին, որոնք հնարավորություն են տալիս կայունության և տեխնիկական վայէջքների կառավարման համար։ Այս հեծանիվները ունեն շղթայական տեսքով անվադողեր, որոնք հեշտությամբ բռնում են գետնի մակերևույթը։ Առջևի բռնակի ամորտիզացիայի խորությունը հասնում է 80-120 մմ-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Orbitz Travel: Vacations, Cheap Flights, Airline Tickets & Airfares»։ gorp.away.com (անգլերեն)։ Վերցված է 2017-03-11