Քրոմոսոմների պարուրացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարուրացում քրոմոսոմների․, բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմների կարճացումն ու խտացումը։ Նպաստում է քրոմոսոմների բնականոն տարամիտմանը դեպի բջջի բևեռներ։ Պայմանավորվում է քրոմոսոմները կազմող պարուրաձև գալարված նուկլեոպրոտեիդային թելիկների՝ քրոմոնեմների քայլի փոքրացմամբ և տրամագծի մեծացմամբ։

Քրոմոնեմների պարույրների գալարների քանակը մնում է հաստատուն յուրաքանչյուր քրոմոսոմի համար։ Պարուրացման արագությունը տարբեր հատվածներում տարբեր է, որը հանգեցնում է քրոմոսոմների մորֆոլոգիայի օրինաչափ փոփոխությանը միաոզի և մեյոզի փուլերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 219