Քվեբեկի հայ բժշկական ընկերակցություն (Կանադա)
Արտաքին տեսք
Քվեբեկի հայ բժշկական ընկերակցություն, հիմնվել է 1975 թվականին։ Անդամներն էին բժիշկներ, ատամնաբույժներ, դեղագործներ։ Նպատակն էր օգնել և ուղղորդել բժշկության ասպարեզ մուտք գործելու ցանկություն ունեցողներին, ստեղծել Քվեբեկում աշխատող հայ բժիշկների հավաքատեղի-կենտրոն, որտեղ տեղեկություններ կփոխանակեին իրենց մասնագիտությունների վերաբերյալ, հոգալ Քվեբեկի հայ համայնքի բժշկական կարիքները։ Այս միության ջանքերով է կազմակերպվել հայ բժիշկների 3-րդ համաշխարհային կոնգրեսը 1984 թվականին, Մոնրեալում։