Քվանտային թվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քվանտային թվեր, քվանտային մեխանիկայում միկրոսկոպական օբյեկտի որևէ քվանտային փոփոխականի թվային արժեքն է (տարրական մասնիկի, միջուկի, ատոմի և այլն), որը բնութագրում է մասնիկի վիճակը։ Քվանտային թվերի նպատակն է ամբողջությամբ բնութագրել մասնիկի քվանտային վիճակը: Որոշ քվանտային թվեր կապված են տարածությունում մասնիկի շարժման հետ և բնութագրում են մասնիկի ալիքային ֆունկցիայի տեսակը։

Քվանտային թվերն են՝ գլխավոր , ուղեծրային (օրբիտալային) , մագնիսական և սպինային : Միջուկային ֆիզիկայում օգտագործվում են իզոսպին, իսկ տարրական մասնիկների ֆիզիկայում առաջանում է գունային լիցք, c-քվարկ և t- քվարկ քվանտային թվերը[1]:

Գլխավոր քվանտային թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր քվանտային թիվը որոշում է էլեկտրոնի ընդհանուր էներգիան և հեռավորությունը միջուկից (էներգիական մակարդակի համարը)։ Այն ընդունում է ամբողջ արժեքներ = 1,2,3,....

Ուղեծրային քվանտային թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեծրային քվանտային թիվը որոշում է ատոմի ուղեծրի ձևը։ Այն կարող է ընդունել 0-ից մինչև n-1 ամբողջ թվով արժեքներ (=0, 1, 2,... n-1 )։ -ի ամեն մի արժեքի համապատասխանում է ուղեծրի որոշակի ձև։

Մագնիսական քվանտային թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսական քվանտային թիվը ցույց է տալիս մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցությամբ տարածությունում ուղեծրի կողմնորոշումը։ Այն ընդունում է +-ից մինչև -`ներառյալ 0: օրինակ, երբ =1, -ը ընդունում է 3 արժեք =-1,0,1

Սպինային քվանտային թիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

սպինային քվանտային թիվը կարող է ընդունել միայն երկու արժեք` - կամ + : Դրանք համապատասխանում են էլեկտրոնի սեփական մագնիսական մոմենտի (սպին) երկու հակազուգահեռ արժեքների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Հ. Աբոյան-Օպտիկա, Ճառագայթման քվանտային բնույթը և ատոմի Բորի տեսությունը, 2007:- էջ 181

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большой энциклопедический словарь. Физика / под ред. А. М. Прохорова. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — С. 318.