Jump to content

Քուն (նկար, Սալվադոր Դալի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուն
Sleep
տեսակգեղանկար
նկարիչՍալվադոր Դալի
տարի1937 թվական
բարձրություն51
լայնություն78
նյութկտավ, յուղաներկեր
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Քուն» (անգլ.՝ Sleep), Սալվադոր Դալիի նկարները, որը ստեղծվել է 1937 թվականին։ Այն համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը։ Քունը շատ կարևոր էր Դալիի համար, որի միջոցով և նկարագրում էր իր պարանոյիդ ֆանտազիաները։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նկարում Դալին ցույց է տվել մեծ և փափուկ գլուխը, որը առանց մարմնի է։ Քնածին, քուն մարմնավորողին, անհրաժեշտ են շատ հենարաններ, որոնք պահում են գլուխը և պահում են երեսի դիմագծերը։ Հենարանները խոսում են իրականության փխրունության մասին, անգամ շան մասին, որը նստած է նկարի աջ կողմի ներքևի մասում։ Կապույտ գույնը ուժեղացնում և առանձնացնում է նկարը ռացիոնալ աշխարհից։

…Հրեշ, ում ձևը և հոգեկան թախիծը հենված են տասնմեկ հիմնական հենակներին… Բավական է անգամ եթե մեկ շրթունքը գտնի հուսալի հիմք բարձի անկյունում կամ վերմակի ծալվածքում, որը գրկել է ճկույթը, ինչպես երազը։ Հետո ծանր և տգեղ ճակատը կկախվի, հենվելով փափուկ քթի սյան վրա…[1]

Նկարը մտնում է Դալիի աշխատանքների մեջ «Պարանոյա և պատերազմ անունով» (անգլ.՝ Paranoia and War)[2]: Դալին նկարել է այն Կրեուս հրվանդանի վրա, որտեղ նա փնտրում է «իրական, նյութական երազատեսության հիմքը» և փորձում է փրկվել մոռացությունից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ժիլ Ներե., ISBN 5-88896-057-8։
  2. Edmund Swinglehurst. Paranoia and War // Salvador Dalí. Exploring the Irrational. — Todtri Productions Limited, 1996. — P. 51. — 128 p. — ISBN 1-85501-833-0