Քումբետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քումբետ, հայկական միջնադարյան ճարտարապետական հուշարձան Կարսից 10 կմ հարավ, Էրզրում տանող ճանապարհին։

Պատկանում է մաստարայատիպ հուշարձանների թվին, գմբեթակիր քառակուսու չորս կողմից կից են ներսից կիսաշրջանաձև, դրսից ուղղանկյուն խորանները։ Ի տարբերություն նույնատիպ մյուս եկեղեցիների քումբետը ավանդատներ չունի։ Միակ մուտքը արևմտյան խորանից է։ Քանդված է գմբեթը, պոկված են պատերի սրբատաշ քարերը։ Քիվը և ինտերիերում որմնակամարների խոյակները բնորոշ են X դարի հայկական ճարտարապետությանը։ Հիմնական՝ խորանարդաձև ծավալի անկյունները ավարտվում են խոշոր տրոմպներով, որոնց մեջ չորս ավետարանիչի խորհրդանիշների բարձրաքանդակներն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 501 CC-BY-SA-icon-80x15.png