Քննարկում:Internet Movie Database

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխալներ հոդվածում[խմբագրել կոդը]

Ցավալի է երբ կարդում ես սխալներով թարգմանված տեքստ: Ուշադրություն չդարձնելով հոդվածի այլ սխալների վրա, ցանկանում եմ հոդվածագրի ուշադրությունը հրավիրել հատկապես ֆիլմերի սխալ թարգմանված վերնագրերի վրա: Այսպես, խոսքս հատկապես խորհրդային ֆիլմերին է վերաբերվում: Ներկայացնում եմ դրանք ըստ կինոգրականության.

  • 4. ............ Բասկերվիլների շունը
  • 7. Այն նույն Մյունհաուզենը
  • 10. Մարտի են գնում միայն ծերունիները
  • 14. 12 աթոռ
  • 15. Սովորական հրաշք
  • 16. ........... Ագրայի գանձերը
  • 28. Հյուրեր ապագայից
  • 31. Թռչում են կռունկները
  • 32. Վերածնունդ
  • 33. Զգուշացիր ավտոմեքենայից
  • 34. Պոկրովյան դարպասներ
  • 35. Սովորական ֆաշիզմ
  • 38. Կին-ձա-ձա
  • 43. Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է
  • 47. Բալլադ զինվորի մասին
  • 51. Աֆոնյա
  • 54. Սուրհանդակը
  • 55. ............ Քսաներորդ դարն սկսվում է
  • 56. Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի
  • 60. Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար

Խնդրում եմ ուղղել գոնե սրանք: Ինչ վերաբերվում է «բժիշկ Ուոթսոն» արտահայտությանը: Մենք գիտենք, որ Վաթսոնը (Ուոթսոնը կամ ինչպես կուզեք), բժշկական գիտությունների դոկտոր էր, այսինքն այստեղ ի նկատի է առնվում նրա գիտական աստիճանը, ոչ թե մասնագիտությունը: Նա դոկտորի աստիճան ուներ:--Որոտ (քննարկում) 14:25, 10 Մարտի 2018 (UTC)[reply]

Իսկ ընդհանրապես ո՞ւմ է պետք սովետական և ռուսական ֆիլմերի ցուցակը։ Կարծում եմ պետք է հեռացվի։--BekoՔննարկում 15:08, 10 Մարտի 2018 (UTC)[reply]

Դա ուրիշ հարց է, պետք է, թե պետք չէ... Իսկ գրելուց գոնե պետք է ճիշտ գրել:--Որոտ (քննարկում) 15:26, 10 Մարտի 2018 (UTC)[reply]

Որոտ ջան, շնորհակալություն սխալները նկատելու համար։ Բացի վերոնշյալից հոդվածը լի է օտարաբանություններով և անհասկանալի նախադասություններով։ Ավելացված ինֆորմացիան հետ եմ շրջել, մասնակցին էլ զգուշացրել։--Լիլիթ (քննարկում) 15:30, 10 Մարտի 2018 (UTC)[reply]

Լիլիթ ջան, կներես ուշացումով արձագանքելու համար: Բայց զգուշացումն արդեն անիմաստ է, քանի որ հոդվածի նշված պարբերությունները հեռացվել են այլ մասնակցի կողմից: Այնուամենայնիվ շնորհակալ եմ անտարբեր չգտնվելու համար:--Որոտ (քննարկում) 12:34, 13 Մարտի 2018 (UTC)[reply]