Քննարկում:44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն հարգելի Atheist Armenian, շատ մեծ ծավալի ու բարդության աշխատանք եք սկսել, շնորհակալություն։ Մի հարց ունեմ, արդյո՞ք ճիշտ է Հայ-ադրբեջանական պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ վերնագիրը, միգուցե ազատամարտիկներ բառը փոխարինենք զինծառայողնե՞ր կամ էլ զինծառայողների ու ազատամարտիկների ցանկ։ Առաջարկիս դրդապատճառն այն է, որ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմում միայն ազատամարտիկներ (կամավոր պատերազմ մեկնածներ) չեն մասնակցել, այլ նաև օրենքով Հայաստանի զինված ուժերում ծառայողներ (զինծառայողներ)։--Գարդմանահայ (քննարկում) 09:52, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]

Բարև հարգելի Գարդմանահայ, փորձում եմ ինչ-որ չափ օգտակար լինել մեր Վիքիպեդիային, շնորհակալ եմ գնահատականի համար, Ձեզ նույնպես շնորհակալություն: Քանի որ Արցախյան պատերազմը կոչվում է նաև Արցախյան ազատամարտ ու առաջին փուլի բոլոր մասնակիցները կոչվում են ազատամարտիկներ, այդ իսկ պատճառով որոշեցի չտարանջատել ու այլ բառով չփոխարինել այս պատերազմական փուլի մասնակիցներին: Բացի դա, ազատամարտիկ բառը միայն կամավորներին չի վերաբերվում ու այն շատ հանգիստ կարող է և կամավոր մեկնածներին վերաբերվել և զինծառայողներին:--Atheist Armenian 14:40, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)[reply]