Քննարկում:2022 թվականի մարտին մահացածներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ողջույն Գարդմանահայ ջան, անկեղծ ասած առաջին անգամ եմ տեսնում, որ աղբյուրներ նշելու այս տարբերակը համարվի սխալ։ Այս կերպ եմ արել, քանի որ այն ավելորդ տեղ չի զբաղեցնում, աղբյուրները վերնագրելու կարիք չկա ու առավել հեշտ է աղբյուրը ստուգելը։--Atheist Armenian (քննարկում) 17:11, 18 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Ողջույն Atheist Armenian ջան, ընդունված ձևը հետևյալն է (օրինակ)՝ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լին<ref>[https://www.eurovision.am/hy/eurovision Հայաստանի մասնակիցը Ռոզա Լին է։]</ref>։ Իսկ հոդվածի ներքևում էլ պետք է դնել == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} կաղապարը։ Եթե նույն աղբյուրը հոդվածում մի քանի անգամ է օգտագործվելու, ապա <ref></ref> փոխարեն օգտագործում ենք <ref name=""></ref> կաղապարը։ Օրինակ այսպես՝ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լին<ref name="Ռոզա Լի 2022">[https://www.eurovision.am/hy/eurovision Հայաստանի մասնակիցը Ռոզա Լին է։]</ref>։ և երկրորդ նախադասության վերջում էլ դնում հետևյալը այսպես՝ Ռոզա Լին հանդես կգա «SNAP» երգով<ref name="Ռոզա Լի 2022"/>։--Գարդմանահայ (քննարկում) 07:13, 19 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Հոդվածում դու օգտագործել ես միայն արտաքին հղումներ ցույց տալու կաղապարը առանց ref-երի այսպես՝ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Ռոզա Լին[https://www.eurovision.am/hy/eurovision Հայաստանի մասնակիցը Ռոզա Լին է։]։--Գարդմանահայ (քննարկում) 07:15, 19 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, ես այդ ձևերը շատ լավ գիտեմ ու հենց այդպես էլ անում եմ այլ հոդվածներում։ Այստեղ խոսքը ճիշտ ու սխալ լինելու մասին է։ Եթե Վիքիպեդիայի կանոններին չի համապատասխանում իմ գրած տարբերակը, ապա կուղղեմ, իսկ եթե համապատասխանում է, ուրեմն կնախընտրեմ որ հենց այսպես էլ մնա:--Atheist Armenian (քննարկում) 17:13, 20 Ապրիլի 2022 (UTC)[reply]
@Atheist Armenian ջան, օգտագործածդ ֆորմատավորումը կիրառվում եմ միայն Արտաքին հղումների բաժնի համար, մնացած բոլոր դեպքերում հոդվածներում պետք է օգտագործել Ծանոթագրությունների ֆորմատավորումը։ --ջեօ 🌱 07:40, 21 Ապրիլի 2022 (UTC)[reply]
@Atheist Armenian ջան, ես հեռացնե՞մ արտաքին հղումները, թե՞ դու կանես։ --ջեօ 🌱 06:31, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]
Ես կանեմ GeoO ջան։--Atheist Armenian (քննարկում) 09:06, 27 Ապրիլի 2022 (UTC)[reply]
@Atheist Armenian ջան, արտաքին հղումները մնացին. կուղղե՞ս, որպեսզի պիտակը հեռացնենք։ GeoØ () 12:16, 31 հունվարի 2024 (UTC)[reply]
@Atheist Armenian ջան, քանի որ ինձ անհայտ պատճառներով դու չես արձագանում այս գրառմանը, ես ինքս հանեցի արտաքին հղումները և պիտակը։ GeoØ () 07:19, 5 փետրվարի 2024 (UTC)[reply]
GeoO ջան, ճիշտ է քո գրածին չեմ արձագանքել, որի համար ներողություն եմ խնդրում, սակայն, քո գրելուց հետո հոդվածում ուղղումներ եմ կատարել: Ցանկանում էի հատ-հատ ստուգել հղումները (հիմա էլ եմ հատ-հատ ստուգում), որպեսզի հոդվածում անճշտություններ չլինեն: Անտեսել կհամարվեր այն դեպքում, եթե ես ընդհանրապես ոչինչ չանեի: Ամեն դեպքում շնորհակալ եմ հետևողական լինելու համար։--Atheist Armenian (քննարկում) 20:21, 5 փետրվարի 2024 (UTC)[reply]