Քննարկում:Ֆարահ Փահլավի
Ցանկանում եմ մի քանի դիտարկում անել կապված այս հոդվածի հետ.
- Տեղեկաքարտում ազգությունը նշված է ադրբեջանցի, որի վրա սեղմելով կարդում ենք ներկայիս Ադրբեջան պետության պաշտոնապես ադրբեջանցիներ հորջորջվող ազգի մասին: Սակայն պետք է նշեմ, որ Ֆարահ Փահլավին պարսկական Ադրբեջան նահանգից էր և բուն ադրբեջանցի, որն իրականում տարբերվում է վերը նշված ադրբեջանցուց: Սա հարկավոր է ուղղել, քանի որ Վիքիպեդիայում այդ երկու ադրբեջանցիների մասին կան առանձին երկու հոդվածներ:
- Հոդվածում նշել էի, որ օրիորդական անունը Ֆարահ Դիբա է: Սա տեղեկություն է և այդ տեղեկությունը հաղորդվել էր հոդվածում: Ինչու՞ է ջնջվել: Եթե դա արգելվում է կամ ոչ հանրագիտարանային է, բացատրեք խնդրում եմ:
- Հոդվածում նշել էի. «...ով 1967 թվականին թագադրվել է...»: Այն փոխվել է. «...որը 1967 թվականին թագադրվել է»: Մենք դեռ դպրոցից անցել ենք, որ «ինչ, ինչեր» տարբերակը վերաբերվում է անշունչ երևույթներին ու առարկաներին, իսկ «ով, ովքեր» տարբերակը բացառապես մարդկանց: Իսկ ավելի հաճախ գործածում են «որը, որոնք» տարբերակը, որը չի տարբերակում շնչավորն անշունչից և հաճախ մարդու նկատմամբ գործածելիս՝ արհամարական տարրեր է պարունակում: Ես «ինչ» կամ «որը» չեմ, ես «ով» եմ:--Որոտ (քննարկում) 06:02, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
- Առաջինը փոխեցի, երկրորդը երևի սխալմամբ էր ջնջվել, ավելացրի, իսկ երրորդի դեպքում անձ կամ իր ցույց տալը կապ չունի, ուղղակի հայերենում ընդունված է որոշիչ երկրորդական նախադասությունները գլխավորին կապել որը դերանունով։ Կարող եք նայել այստեղ։ --Voskanyan (քննարկում) 06:38, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)
Հարգելի Voskanyan, առաջին երկու ուղղումների համար շատ շնորհակալ եմ, իսկ երրորդի մասին այլևս չեմ ուզում վիճել, քանի որ մեջբերված օրինակում շատ «ճարպկորեն» բացատրվում էր, որ ճիշտը «որը»-ն է: Մնում է հակառակը «ճարպկորեն» բացատրող մեկին գտնել: Ի դեպ, որպես օրինակ մեջբերված էին մեր մեծանուն գրողները: Նշեմ, որ գրողներն ու բանաստեղծները ազատ են ստեղծագործելու այնպես, ինչպես իրենց է հարմար, նույնիսկ կարող են գործածել բարբառային բառեր, առանց հետևելու ուղղագրությանն ու քերականությանը: Իսկ 19-րդ դարի գրողներին օրինակ բերելը այս դեպքում, այնքան էլ ճիշտ չէ: Ինչևէ, այս թեման փակենք: Ես միայն մի խնդրանք ունեմ, ազարիները փոխել ազարիով, քանի որ հոդվածում խոսքը մեկ մարդու մասին է: Տեղեկաքարտում նշված է գրող, ճարտարապետ և այլն՝ եզակի, ազգությունը՝ հոգնակի: Չնայած ազարի և ազերի տերմինը հայ գրականությունում երբեք չեմ հանդիպել... Կրկին շնորհակալություն:--Որոտ (քննարկում) 07:35, 9 Սեպտեմբերի 2018 (UTC)