Քննարկում:Օսկարի 45-րդ մրցանակաբաշխություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի ընկերներ առաջարկում եմ «Օսկար»-ի և մնացած նմանատիպ էջերում չառանձնացնեն մրցանակակիրներին «Հիմնական» և «Այլ» բաժինների, քանի որ համարում եմ դա վիրավորական այն մարդկանց համար ովքեր անվանվել են «այլ» մրցանակակիրներ: Ֆիլմի հաջողությունը կայանում է նրանում երբ ամբողջ նկարահանող անձնակազմը աշխատում է միասին: Եթե օրինակ ֆիլմի երգը լինի վատը, օպերատորական գործը անկապ, մոնտաժը կոպիտ, հնչունավորումը այնքան անորակ, որ չլսվի ձայները ապա այդ ֆիլմը չի նայվի: Անհրաժեշտ եմ համարում ազատվելու նմանատիպ խնդիրներից: --jossian (talk) 18:48, 6 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ի՞նչ եք ասում... Գոյություն ունեն հիմնական մրցանակներ, գոյություն ունի ոսկե հնգյակ, հատուկ մրցանակները պետք է աղյուսակի մեջ մնային, այլ ոչ թե այնպես, ինչպես դուք արեցիք: Օրինակի համար նայեք ռուսերեն տարբերակը և կտեսնեք, որ առանձնացված են: Մասնակից jossian, խնդրում եմ այլևս ոչինչ չփոխել, չջնջել ու չավելացնել, որովհետև ցավոք այստեղ այդ կաղապարը չկա, բայց այս մի քանի օրում ե՛ս պետք է դա անեյի, և ե՛ս պետք է մինչև վերջ խմբագրեյի հոդվածը: ՈՒրիշ Վիքիներում այս խոսքերը հաղորդելու համար, գոյություն ունի հատուկ կաղապար, որն ասում է, որ մի քանի օրում պետք չէ խմբագրում կատարել կոնֆլիկտներից խուսափելու համար: Ցավոք այստեղ չկա և դուք չնկատեցիք, որ իմ ստեղծած հոդվածներում միշտ ես եմ ցանկանում ամեն ինչ ավելացնել: Իզուր տեղը չչարչարեմ ձեզ և ձեր փոխարեն գրեմ այն, ինչ կուզենաք պատասխանել. Վիքիպեդիան դա հանրային նախագիծ է, այստեղ չկան «իմ» կամ «քո» հոդվածներ, նրանց կարող է խմբագրել յուրաքանչյուրը և այլն, և այլն... Խնդրում եմ էլ բան չփոխել: Պատիվ ունեմ: Hovhannes (talk) 04:32, 7 Հունիսի 2012 (UTC)[reply]
  • Hovhannes եթե դու ավելի տեղեկացված լինեիր ապա կիմանաիր քո ասած «ոսկե հնգյակը» որտեղից է առաջացել (մանրամասները այստեղ): Իսկ ինչ վերաբերվում է ռուսական Վիքիին ապա կասեմ ցավոք այն նույնպես համարում եմ սխալ խմբագրած, խորհուրդ կտամ օգտվել հիմնական աղբյուրներից՝ օրինակ հենց «Օսկար»-ի կայքից, այս կայքում չկա ոչ «Հիմնական» և ոչ «Այլ» անվանակարգեր: Բացի դրանից եթե դու բերում ես հիմք ռուսական Վիքին ապա եսել կասեմ նայիր անգլերենը: Ի դեպ երբվանից է «Օպերատորը» համարվում «այլ» մրցանակ, այն տրվում է 1-ին մրցանակաբաշխությունից սկսած և մտնում է քո ասած հնգյակի մեջ: Տեղեկացնեմ, որ ապագայում ես նույնպես շարժվելու եմ այս գաղափարով, և կապ չունի թե հոդվածը ով է ստեղծել դու թե ուրիշ մեկը, եթե լինի «Հիմնական» և «Այլ» բաժիններ ապա ես նրանց միացնելու եմ, որովհետև համարում եմ ճիշտ և ունեմ ապացույց այդ ճշտի:
Ես չէի նկատել, դու քո էջում նշում ես այս բառերը՝ «Մասնակիցնե՛ր, եկեք զարգացնենք հայերեն Վիքիպեդիան», բայց նման բան գրելուց հետո «Խնդրում եմ էլ բան չփոխել» պետք է ուղղես «Մասնակիցնե՛ր, եկեք զարգացնենք հայերեն Վիքիպեդիան, բայց իմ հոդվածները ձեռք չտալ»: --jossian (talk) 18:03, 7 Հունիսի 2012 (UTC)[reply]

Ապրես, jossian, շատ մեծ ու որակյալ հումորի զգացում ունես: Ինչու՞ ես նյարդայնանում: Խորհուրդ եմ տալիս ապագայում, ամեն ինչին թեթև նայել, եղբայր:

Հավատա չեմ նյարդանում: --jossian (talk) 16:55, 8 Հունիսի 2012 (UTC)[reply]