Քննարկում:Օլիմպիակոս ՖԱ
Արտաքին տեսք
Օլիմպիակոս
[խմբագրել կոդը]Հարգելի մասնակից, արագ ջնջման եք ներկայացրել Օլիմպիակոս ՖԱ հոդվածը, սակայն լուրջ հիմնավորում ես չտեսա: Պարզաբանումդ հունարեն սխալ տառադարձումներ, սխալ աղբյուրներ, ոչ ամբողջական տեղեկատվություն, խնդրում եմ հիմնավորես, բացի այդ նշված պատճառաբանությամբ արագ ջնջման չի կարելի ներկայացնել: --Սամվել (քննարկում) 12:12, 12 Հունվարի 2016 (UTC)
- հունական գրվում է փոքրատառով
- ֆուտբոլային ակումբ գրվում է փոքրատառով և կարծում եմ պետք չէ ներքին հղում դնել
- Պիրեյ քաղաքի անվանումը մի տեղում գրված է Պիրեյ (քաղաք), իսկ մյուս տեղում Պիրեուս, մինչ դեռ պետք է լինի Պիրեյ քանի որ Պիրեյ անվանմամբ ոչ մի այլ բան գոյություն չունի:
- Օլիմպիակուսը ամենահաջողակ ակումն է Հունաստանի ֆուտբոլային պատմության մեջ - տառասխալներով նախադասություն, բացի այդ կարծում եմ որ չեզոքությունը չի պահում
- Մարզադաշտի անունը` Կարայիսկակիս - Καραϊσκάκης
- Օլիմպիակոսը հանդես է գալիս Կարաիսկակիս մարզադաշտում, Պիրեուս - սխալ ձևակերպում
- Տեղեկաքարտի սեզոն դաշտում կա սխալ
- Տարբեր տեղերում նշվում է Օլիմպիակուսը և Օլիմպիակոս, պետք է լինի Ολυμπιακός
- Մարզչի անունը` Βαγγέλης Μαρινάκης
+ Տեքստի ոչ ամբողջական լինելը: Անգլերեն տարբերակում կա հիանալի հոդված, որը կարող ենք ունենալ նաև հայերեն տարբերակում:--Նորայր (∞) 12:25, 12 Հունվարի 2016 (UTC)
- Նորայր ջան, լավ է, որ թերությունները հատ հատ նշեցիր, ես կուղղեմ թերությունները: Սակայն նշված թերությունները պատճառ չեն կարող լինել արագ ջնջման, այսինքն, ոչ պատճենված է, ոչ անհեթեթ պարունակությամբ, ոչ շատ կարճ և այլն: Նման դեպքերում կարելի է նշել թերությունները կամ ուղղել, կամ հոդվածը ստեղծողին հուշել, եթե այս ամենը չի աշխատում, այդ դեպքում ներկայացրու ուղղակի ջնջման, ոչ թե արագ ջնջման:--Սամվել (քննարկում) 12:49, 12 Հունվարի 2016 (UTC)
- Հ.Գ. ոչ չեզոքի մասը հիմնավորված է անկախ վստահելի աղբյուրներով:--Սամվել (քննարկում) 12:50, 12 Հունվարի 2016 (UTC)