Քննարկում:Փիթեր Եյթս

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշես ջան ինչպես ես?, ուզում եմ իմանամ այս հոդված անվանափոխությունը ինչի հետ կապված ես արել, ես օրինակ այս ռեժիսորի ազգանունը մամուլում կամ հեռուստատեսությամբ լսել եմ կամ կարդացել Յեթս արտասանությամբ ու արտահայտությամբ, գուցե ինչոր տառադարձման կանոններով ես դա արել կամ կարդացել (լսել) ես այս անձի մասին: --ERJANIK քննարկում: 05:11, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]

Երջանիկ ջան, լավ եմ, շնորհակալություն: Ոչ միայն այս, այլև «Յե»-ով սկսվող բոլոր հոդվածները պետք է վերանվանվեն (մի մասն արդեն արել եմ), քանի որ ժամանակակից հայերենում բառասկզբում այդ տառակապակցությունը չի օգտագործվում: Բառասկզբում «Ե» գրելիս մենք արտասանում ենք «յէ», և այդ «Յ»-ի կարիքը չկա: Այսպիսի ուղղագրություն կիրառվել է 1930-40-ականներին, երբ գրում էին «Յերևան», «յերկու», «յեզակի» և այլն: Հիմա նման բան չկա և չի էլ կարող լինել: Սա անգլերենի Y-ի ազդեցությունն է: Անգլերենում «է» և «ե» հնչյունների համար առանձին տառեր չկան, և «ե»-ն արտահայտելու համար օգտագործում են ye տառակապակցությունը (տվյալ հոդվածի դեպքում, ամենայն հավանականությամբ, ռուսերենի Йе-ն է ազդել, քանի որ անգլերեն ազգանունը գրվում է Yates): Հենց դա էլ շփոթեցնում է մեր հոդվածագիրներին: Բաց ժամանակակից ուղղագրությամբ ցանկացած բառարան կամ հանրագիտարան և «յե»-ով սկսվող ոչ մի բառ չես գտնի (1, 2 և այլն): --23artashes (քննարկում) 06:21, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]
դե հենց դրա համար էի հարցնում, բացի լեզվական կանոններից որտեղ ես հանդիպես այս անունը այս տարբերակով, ես նորից եմ ասում, մամուլում կարդացել եմ Յեթս, նման քննարկումներ շատ են եղել, ես կողմ եմ արդեն ընդունված անվան տարբերակներին, քան զուտ քերականական կանոններին, չգիտեմ, չնայած նորից եմ ասում, ինձ համար խնդիր չի, թող մնա: --ERJANIK քննարկում: 07:35, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]
Երջանիկ ջան, մամուլում այնքան սխալ բաներ կան հիմա, որ եթե դրանով առաջնորդվենք, ապա ամբողջ հանրագիտարանը պիտի լցնենք սխալներով: Այդ անվանը ոչ մի տեղ էլ չեմ հանդիպել, անկեղծ ասած, տվյալ անձին չեմ էլ ճանաչում: Ես առաջնորդվել եմ միայն հայոց լեզվի կանոններով, որոնցում «յե-» լինել չի կարող: Իսկ թե մամուլի այս կամ այն միջոց ինչպես է գրում, չի կարող հիմք լինել: Խնդրում եմ անունը կարդաս Յ-ով և առանց Յ-ի. որևէ տարբերություն կա՞: Չկա, նույն կերպ է հնչում: Ավելորդ տառ գրելու իմաստը ո՞րն է: Ասում ես` «ես կողմ եմ արդեն ընդունված անվան տարբերակներին». ո՞վ է ընդունել այդ տարբերակը: Չկա որևէ մարմին, որն ընդունում է նման բաներ (նախկինում կար ԼՊՏ Հայերենի բարձրագույն խորհուրդ, որն ընդունում էր լեզվական որոշումներ, սակայն այդ մարմինն արդեն ավելի քան 10 տարի չի գործում): Կան լեզվի կանոններ, որոնց պետք է հետևենք: Այսքանը:
Հ. Գ. Գուգլում փնտրեցի «Պիտեր Յեթս», և գրեթե բոլոր արդյունքները հղվում էին մեր Վիքիպեդիային: Որևէ լրատվամիջոց այդ անունը չի օգտագործել ո՛չ «Յ»-ով, ոչ էլ առանց «Յ»-ի: --23artashes (քննարկում) 11:11, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]
ես ընդունված տարբերակ ասելով որ արդեն նման դեպքերում որևէ անձի մասին կա գրված ինչ-որ տեղերում, քանի որ այսպես ասած առաջին անուն տառադարձողը մենք (վիքիպեդիան) չպետք է լինենք, գուգլում եղածը իհարկե դեռ բոլոր լրատվամիջոցները չեն (մանավանդ ժամանակի առումով), ես կարդացել էի հայկական մամուլում, ինչևէ, նորից եմ ասում, խնդիր չի, քննարկումը համարում եմ փակված, շնորհակալություն մանրամասների համար Արտաշես ջան: --ERJANIK քննարկում: 12:12, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շատ լավ, Երջանիկ ջան: Որևէ խնդիր չկա :) --23artashes (քննարկում) 12:15, 23 Մայիսի 2014 (UTC)[reply]