Քննարկում:Տիգրան Չուխաջյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը թարգմանվել է «Թարգմանչի անկյուն» նախագծի շրջանակներում։

Վերանվանում[խմբագրել կոդը]

‎Aram1985 մասնակիցը առաջարկում է վերանվանել հոդվածը Չուխաճյանից Չուխաջյանի, քանի որ ճ-ով արևմտահայերեն է, իսկ ջ-ով արևելահայերեն։ ՀՍՀ-ում երկու տարբերակն էլ կա, սակայն առաջնային գրված է ճ-ովը։ Ինքս կողմ եմ Չուխաջյան տարբերակին։ Ի՞նչ կասեք։ --Lilitik22 (քննարկում) 21:04, 25 Փետրվարի 2014 (UTC)

Անձամբ իմ համար գերադասելի է «Չուխաճյան»՝ որպես առավել մոտ արևմտահայերենին. մյուս կողմից արևելահայերենում ավանդաբար առավել տարածված է «Չուխաջյան» տարբերակը: Իսկ Հայկական Համառոտ Հանրագիտարանում ինչպե՞ս է գրվում, որևէ մեկը կարո՞ղ է ասել: Կարծում եմ, պետք է առաջնորդվենք այնտեղ գրված տարբերակով՝ որպես ժամանակագրական առումով ամենավերջին ստանդարտի: --Rob (քննարկում) 17:19, 26 Փետրվարի 2014 (UTC)
Փորձեմ ճշտել։ --Lilitik22 (քննարկում) 17:32, 26 Փետրվարի 2014 (UTC)
ՀՀՀ-ում էլ ՀՍՀ-ի պես է գրված՝ Չուխաճյան, այնուհետև՝ Չուխաջյան։ Կայքում էլ է ճ-ով։ --Lilitik22 (քննարկում) 18:39, 26 Փետրվարի 2014 (UTC)
Նշանակում է, ստանդարտը դա է՝ Չուխաճյան: --Rob (քննարկում) 18:43, 26 Փետրվարի 2014 (UTC)
Չեմ ուզում տարանջատած լինել հայերենի երկու գրական ճյուղերն էլ, սակայն արևելահայերենն ունի ուղղագրական իր կանոններն ու օրինաչափությունները, որոնք տարբերվում են արևմտահայերենից: Եվ պետք է ոչ թե առաջնորդվել ՀՍՀ-ով, կամ ՀՀՀ-ով, այլ լեզվի (այս դեպքում արևելահայերենի) օրինաչափություններով: Ուստի պնդում եմ, որպեսզի Չուխաջյան ազգանունը գրվի հենց ջ տառով: Հակառակ դեպքում, եկենք, ստանդարտներից ելնելով, կարդանք դուռը՝ թուր, լճակը՝ լըջագ և այլն: Շնորհակալություն:– Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Aram1985 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Եթե արևմտահայերենում երգահանի ազգանունը գրվում է Չուխաճյան, բայց հնչում է հենց Չուխաջյան, ապա անվանափոխմանը որևէ առարկություն չունեմ: --Rob (քննարկում) 20:24, 27 Փետրվարի 2014 (UTC)
Վերանվանեցի։--Lilitik22 (քննարկում) 10:02, 21 Մարտի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ: Սա արդեն նորմալ է: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 13:24, 21 Մարտի 2014 (UTC)[reply]