Քննարկում:Վինդոուզ 7

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերանվանել Վինդոուզ 7[խմբագրել կոդը]

Կարծում եմ «Վինդոուզ» հայատառ տարբերակը բավական տարածված է արդեն, ուստի առաջարկում եմ հոդվածը վերանվանել «Վինդոուզ 7»։ --vacio 07։57, 24 Հոկտեմբերի 2011 (UTC)

Անշուշտ։ Թեպետ ես ՀՍՀ–ն տեսածրելուց հետո առհասրակ հակված եմ նրան, որ ամեն ինչ պետք է տարադարձվի, և այբուբեննրի «շիլա-շփոթ» սարքելու առհասրակ որևէ պատճառ չունենք։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 19:38, 26 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]
Վստահ չեմ, թե բոլոր դեպքերում պետք է ամեն ինչ տառադարձվի, համենայն դեպս մի քանի տեխնիկական, ինչպես նաև համակարգչային լեզուների անվանումներում դեռևս հստակ համոզված չեմ, որ արժի դիմել տառադարձության (ասենք HTML դարձնել ԷյչԹիԷմԷլ և այլն)։ Երկորդ սկզբունքը, որ ես ունեմ, այն է, որ ոչինչ պետք չէ թարգմանել, եթե լիովին վստահ չես թարգմանության մեջ։ Ինչևէ, այս խնդիրները պետք է քննարկել, փորձել ընդհանուր համաձայնության գալ։ Մի բանում համաձայն եմ, որ ներկայում, հատկապես էլեկտրոնային շրջանառության հայոց լեզվում, շատ է չարաշահվում լատիներեն այյբուբենը, և որ մեծ մասամբ, իրոք, պետք է տառադարձել։ --vacio 15:21, 6 Նոյեմբերի 2011 (UTC)[reply]